Հրդեհների վերջը չի երևում Գորիսում ու Գորիսի տարածաշրջանում: Այս անգամ հրդեհը Որոտան գյուղում էր, որը բռնկվել էր գյուղի հարակից քարափներում, բարձր լեռներում:
Քանի որ տարածքը հնարավոր չէր հասնել մեքենայով և ջրով մարել կրակը, փրկարարները հազիվ 1 ժամում կարողացան հասնել դեպքի վայր և բռնկված հրդեհի դեմ ջոկատի մարդիկ պայքարում են թակիչներով: Ընդ որում, հրդեհի մարման համար պայքարում է մարտական 2 հաշվարկ:
Կարդացեք նաև
Սակայն, տեսնելով, որ կրակն ավելի է տարածվում, փրկարարները պահանջեցին լրացուցիչ ուժեր: Կրակի ընդլայնվելուն «տոն էին տալիս» գիհիները: Այս ծառատեսակը բավականին հրակայուն է և անմիջապես այրվելով, առիթ է տալիս նոր բռնկումների:
Հրդեհը տարածվել է 10 հա չոր խոտածածկ տարածքի վրա: Հրշեջները հնարավորը գործադրում են կրակի «առաջխաղացումը» կասեցնելու և մարելու համար:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ