Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Սյուզի Կենտիկյանին

Օգոստոս 25,2014 17:58

Օգոստոսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանին:

Նախարարը շնորհավորեց հայազգի բռնցքամարտիկին Մեկ անգամ ևս աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու կապակցությամբ և նորանոր հաղթանակներ ցանկացավ: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ Գերմանիայում հայի ազգանունը բարձր ես պահում: Քո մեջ կա Սոսե մայրիկի, Փառանձեմ թագուհու գենը, հաղթելու, ուժեղ լինելու կամքը: Դու յուրօրինակ երևույթ ես սպորտի պատմության մեջ: Հավատում եմ, որ նոյեմբերին էլ կհաղթես ու քո հաղթանակը կնվիրես Ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ որպես մեր ազգի հավերժության, հաղթանակի խորհրդանիշ: Բազում արհավիրքներ տեսանք, բայց չվերացանք, ապրեցինք, ապացուցեցինք, որ հաղթող ժողովուրդ ենք և այսօր ունենք Շառլ Ազնավուր, Անրի Վերնոյ, Ատոմ Էգոյան, Արթուր Աբրահամ, Սյուզի Կենտիկյան…»:

Hranush_Suzi

Նախարարը հայազգի մարզուհուն նվիրեց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկը»:

Սյուզի Կենտիկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հրավիրեց ներկա գտնվել Գերմանիայում նոյեմբերի 8-ին կայանալիք մարտին և և խորհրդանշական ձեռնոցներ նվիրեց նրան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. aghasi says:

    Շատ վատ է, որ հրուշը կարևոր գործերը թողած հիմա էլ Գերմանիայի մեր սպորտսմեններովա զբաղվում․ Սյուզին հաստատ քաշվեց։ Ախր ետ հրուշիկը միայն մի տաղանդ ունի, ինչի ձեռ տա փչացնի, կամ էլ անընդհատ ծիծաղելի իրավիճակների մեջ ընկնի՝ օրինակ հանճարեղ տիեզերագնաց Բենդերը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031