Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, որն, ըստ որոշ տեղեկությունների՝ իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար ապաստանել է Բաքվում ԱՄՆ դեսպանատանը, հայտարարություն է տարածել, որտեղ նա քննադատել է Եվրախորհդին ալիևյան ճնշումների վրա աչք փակելու համար:
«Հաքքին.ազ»-ի փոխանցմամբ, Հուսեյնովը Եվրախորհրդին մեղադրել է, որ այն դավաճանել է Ադրբեջանում ժողովրդավարության հաստատելու իր սկզբունքներին:
«Հերթական բռնաճնշումների ալիքի բարձրացումից հետո Եվրախորհուրդը ոչ մի անգամ հայտարարություն չի արել: Լրագրողները, իրավապաշտպանները և ակտիվիստները հուսահատության մեջ են այն բանի համար, որ Եվրոխորհուրդը դավաճանել է իր արժեքներին», – հայտնել է իրավապաշտպանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ