Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավոր. «Երկրի նախագահը իրավունք չունի այդ կերպ մեկնաբանել արտագաղթը»

Օգոստոս 25,2014 16:40

«Եթե Սերժ Սարգսյանը նման միամիտ բաներ է ասում, ինձ վրա տպավորություն է թողնում, թե անմեղսունակ է»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով արտագաղթի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը պնդել էր, որ արտագաղթի ցուցանիշը նվազում է եւ դեռ նվազման միտում կա: Նա նաեւ հիշեցրել էր 93-94 թթ` պնդելով, որ այն ժամանակ արտագաղթի ավելի վատ ցուցանիշ է եղել:

«Բանական մարդը, առավել եւս երկրի նախագահը, չի կարող 2014 թվականը համեմատել 90-ականների հետ, երբ ռեալ պատերազմի մեջ էինք: Քանդված պետություն էր, նոր հիմքեր էին դրվում, եւ մարդիկ չգիտեին` ինչպես ապրել: Բայց անկախությունից հետո առնվազն 23 տարի է անցել, ու արտագաղթի տեմպերն օր օրի են աճում: Եթե նա հուշում է նայել վիճակագրական տվյալները, խորհուրդ կտայի` նախ ինքը նայեր, հետո ամփոփեր, թե իրականում այս տարիների ընթացքում ինչքան մարդ է արտագաղթել եւ դեռ ինչքանն էլ գնալու են: Պետք չէ նույնիսկ վիճտվյալներով առաջնորդվել, մենք մեր շուրջը կնայենք ու կտեսնենք ամայությունը, թե մեր հարազատներից, հարեւաններից ու ընկերներից ինչքան մարդ է երկիրը լքել ու ինչ տրամադրությամբ: Եթե այն ժամանակ պատերազմի դժվարություններն էին մարդկանց ժամանակավոր տանում արտագաղթի, ապա հիմա մարդիկ վաճառում են տներն ու ընդմիշտ են գնում: Եվ պատճառը ոչ թե մեր վտանգված սահմաններն են, այլ մարդկանց սոցիալական վիճակը եւ երկրում արդարության բացակայությունը, որի ճարտարապետներից մեկը հենց Սերժ Սարգսյանն է:

Կարծում եմ, որ որեւէ մեկը նրա այդ պատասխանը լսելուց հետո շատ ավելի քիչ համակրանք է ունենալու նրա նկատմամբ քանի որ երկրի նախագահը իրավունք չունի այդ կերպ մեկնաբանել արտագաղթը: Իրոք սարսափելի վիճակ է. սահմանամերձ գյուղերը դատարկ են: Շատ լավ գիտեմ ` հատկապես ինչ է կատարվում Տավուշի եւ այլ մարզերում, որ մարդիկ հուսահատ թողնում, գնում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031