Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսական բուրգ». ամբաստանյալի առողջության մեջ նկատվում է բացասական դինամիկա

Օգոստոս 25,2014 16:05

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար արդեն որերորդ անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է հրավիրվում շտապօգնություն եւ ամիսներ շարունակ բժիշկները հորդորում են դատարանին՝ հետաձգել դատական նիստը, թույլ չտալով, որ ամբաստանյալը նման առողջական վիճակով մասնակցի նիստին:

Շտապօգնության բժիշկը հերթական անգամ Արթուր Անդրեասյանին ներարկեց անալգին-դիմեդրոլ եւ իր գործը համարելով ավարտված՝ հեռացավ դատարանից:
Դատական նիստը հետաձգվեց, իսկ Արթուր Անդրեասյանի մայրը լրագրողներին բաժանեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռ. Ստեփանյանի 23.08.2014թ. գրությունը, որը ուղղվել էր փաստաբան Մ. Սարգսյանին: Համաձայն այդ գրության՝ Արթուր Անդրեասյանի կիստաները նախորդ հետազոտության համեմատ մեծացած են եւ նրա մոտ նկատվում է բացասական դինամիկա:

Ի դեպ, մեր ձեռքի տակ է նաեւ Անդրեասյանի էպիկրիզը, համաձայն որի՝ նա ունի գլխուղեղի, շնչառության, ողնաշարի հետ կապված խնդիրներ:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների գումարները տարադրամի փոխանակման կետերում շրջանառության մեջ դնելու եւ հափշտակելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031