Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օրենսդիր մարմինը աչքակապոցի է խաղում. karabakh-life.am

Օգոստոս 25,2014 15:55

Արցախի անկախության առաջին իսկ տարիներից առայսօր ռուսաստանյան լրագրող, քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը մեծ հետաքրքրությամբ հետևում է Արցախի կայացման գործին, քաղաքական և տնտեսական զարգացումներին: Այդ իսկ պատճառով նրա այցերն Արցախ կրում են պարբերական բնույթ: Վերջին օրերին, Վ. Դուբնովը նորից Ստեփանակերտում էր: karabakh-lifeը կարճատև զրույց ունեցավ փորձառու լրագրողի հետ

-Վերջին օրերին, իրավիճակը առաջնագծում բավականին լարված էր: Ինչպես ասում են, չեզոք ու կողքից հայացքը ավելի սուր է լինում: Ի՞նչ կասեք, տիրող մթնոլորտում պատերազմի հոտ կամ մարդկանց մոտ լարվածություն զգացու՞մ էր:

-Ղարաբաղը նման չէ պատերազմող, նույնիսկ անգամ պատերազմի նախապատրաստվող երկրի: Նախ, ես նկատում եմ, որ զբոսաշրջիկների քանակն է տարիների հետ ավելանում : Ասեմ, որ և նրանք, և տեղացիները բավականին հանգիստ են: Կարելի է մտածել, որ նրանք չգիտեն ինչ է կատարվում կամ էլ գիտեն և հենց դրա համար էլ հանգիստ են:

-Դուք արդեն եղել եք դիրքերում, զրուցել եք զինվորների ու սպաների հետ: Հանդիպել եք նաև հասարակ քաղաքացիների: Ի մի բերելով տեսածն ու լսածը, ի՞նչ հանրագումարի եք եկել:

-Առաջնագծում տեղի ունեցած լարվածությունը կարծես մարդկանց մեջ արթնացրեց քսան տարվա վաղեմության հիշողություններ՝ սակայն առանց հուզումների, բայց հպարտ ու միաբան: Լարվածության շուտափույթ հաղթահարումը սովորաբար մեկնաբանվում է ղարաբաղյան բանակի քաջությամբ և ադրբեջանցիների վախկոտությամբ: Սակայն,ինձ թվում է, ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Ինչպես ցույց տվեց կարճ բախումը, ադրբեջանական բանակը չցուցաբերեց այն հմտություններն ու տեխնիկական հագեցվածությունը, ինչի մասին այդքան նախանձով խոսվում է Հայաստանում, նկատի ունենալով հակառակորդի ֆինանսական ռեսուրսները: Ըստ իս, Ղարաբաղյան կողմն էլ այնքան համոզիչ չէր երևում: Պատկերացումներն այն մասին, որ սահմանը հուսալիորեն անառիկ է , պարզվեց, որ բավականին կասկածելի է, և այն խոցելի է ոչ միայն Քելբաջարում: Պարզվեց նաև օպերատիվ պատրաստվածությունն ու հետախուզությունը հետազոտման լուրջ կարիք ունեն: Մի խոսքով, եթե տեղի ունեցածը համարենք մարտական ստուգարք, ապա կողմերից ոչ մեկն էլ չի կարող համարել, որ այն լավ հանձնեց:

-Եթե խոսում եք սահմանի խոցելիության մասին, խոսքը երևի տեխնիկական հագեցվածության մասի՞ն է: Որովհետև, միակ բանը, ինչն անհերքելի է ՝ դա հայ զինվորի մարտական ոգին է :

-Այո: Ղարաբաղյան որոշ վերլուծաբաններ, ընդհանուր առմամբ, համամիտ են նման գնահատականի հետ՝ ենթադրում են, որ դրա հիմնական մեղավորը անարդյունավետ իշխանությունն է , որը, նաև, բավականին կոռումպացված է: Զարմանալին այն է, որ իշխանությունները չեն էլ թաքցնում գայթակղություններին տրվելու իրենց հակումները, կարծես այն չհամարելով դատապարտելի:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031