Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցմահ հետախույզի գործով քաղաքական պատվերը եղել էր մեկ այլ պետության կողմից

Օգոստոս 25,2014 15:45

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ մասնակի բավարարեց ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռեւազյանի բողոքը, պարտավորեցրեց ՀՀ գլխավոր դատախազությանը՝ վերականգնել Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքները: Հրապարակման պահին ներկա չէին Ռոբերտ Ռեւազյանն ու դատախազ Բաղդասարյանը:

Փաստաբանը բողոք էր բերել ՀՀ գլխավոր դատախազության այս տարվա մայիսի 31-ի որոշման դեմ:

550003
Գլխավոր դատախազությունը ստացել էր հաղորդում «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահից, սակայն հետախույզ Ս. Քոչարյանի դատավճռի վերանայման հիմք չէր տեսել, մերժել էր վերանայել քրեական գործը:
ՀՀ գլխավոր դատախազությունն իր որոշման մեջ նշել էր. «Ոչ սպառիչ հանգամանքները օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայություն չեն ենթադրում:

Մյուս կողմից, այդ հանգամանքները դատական ակտը վերանայելու հիմք կարող են հանդիսանալ, եթե դրանք ինքնին կամ մինչ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են ոչ թե դատավճռի անհիմն լինելը, այլ ավելի կոնկրետ ՝ դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է: Ինչպես նաեւ ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է»:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճիռը քաղաքական պատվերի արդյունք է, ճնշում մեկ այլ պետության կողմից:

Հաղորդման մեջ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահը մեջ էր բերել մեղադրանքը պաշտպանած նախկին գլխավոր դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանի ասածը: Նախկին դատախազն ասել էր, որ ինքը համաձայն չի եղել նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանի հետ, որը համոզել էր իրեն, որ խստագույն պատիժը պայմանավորված է եղել Հայաստանում Իրանի դեսպանի պահանջով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԱՅՈՒՀԻ says:

    ԱԶԱՏԵՔ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ։ ԱԶԱՏԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՔ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031