Հայաստանցի 58 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Զավեն Միքայելյանը Նանկինում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճեց:
Եզրափակչում Ռուսաստանի ներկայացուցիչ Արսլան Զուբաիրովի հետ գոտեմարտը Զավենը սկսեց շատ վստահ եւ առաջին մրցափուլից հետո առջեւում էր 4:1 հաշվով: Սակայն երկրորդում մեր մարզիկը պասիվ մարտի համար հայտնվեց պարտերում (չորեքթաթ դիրք), որից մրցակիցը գերազանց օգտվեց եւ ի վերջո հաղթեց 10:4 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ