Շառլ Ազնավուրը ֆրանսիական «Եվրոպա 1» ռադիոկայանի եթերում դատապարտել է Մերձավոր արևելքում գործող ահաբեկիչներին և կոչ արել փրկել այդ տարածաշրջանում բռնությունների ենթարկվող քրիստոնյաներին: Փոխանցում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:
«Մեկին հյուրընկալեք ձեր տանը: Օգնեք նրանց ապաստան գտնել», – ասել է Ազնավուրը, – «Չփորձեք բանակցել ջիհադականների հետ: Ոչ ոք չպետք է խոսի գլխատողների հետ: Եկեք վարվենք իրենց հետ այնպես, ինչպես իրենք են վարվում: Դուք սպանդ եք անում, մենք ձեզ կոտորում ենք: Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման», – ասել է Շանսոնյեն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ