Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, երկկողմ առանձին հանդիպում ունենան օգոստոսի 26-ին Մինսկում, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք դա չենք բացառում», – ասել է Պեսկովը, – «Քննարկելու թեմաներ շատ կան: Դրանք են՝ Ուկրաինայի ներքին ճգնաժամը, երկրի արևելքում տեղի ունեցած հումանիտար սարսափելի աղետը, ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»:
Խոսնակը նշել է, որ բացի այդ հարցերից, նախագահները կարող են քննարկել ՌԴ-ի և Ուկրաինայի հարաբերությունները և այդ շրջանակում՝ Եվրամիության Ասոցացման պայմանագիրը Ուկրաինայի ստորագրելու հարցը. «Այս հարցում, անկասկած էներգետիկ մեծ ճեղք կա», – ասել է Պեսկովը:
Օգոստոսի 26-ին Մինսկում տեղի է ունենալու Մաքսային միության երկրների ղեկավարների գագաթնաժողով, որին ներկա են լինելու նաև Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչներ, Ուկրաինայի նախագահը:
Կարդացեք նաև
Պուտինի և Պոռոշենկոյի հնարավոր հանդիպումը չի բացառել նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ