Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ չի ճանաչում Աբխազիայի նախագահի ընտրությունները:
«ԱՊԱ» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Ադրբեջանը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը և չի ճանաչում Աբխազիայի նախագահի ընտրությունը, որը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին:
Ըստ նախնական տվյալների, Աբխազիայի նախագահի ընտրությունները ավարտվել են առաջին փուլում, 50,57% ձայնով հաղթել է չճանաչված պետության փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ