Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Գուցե ձեզ համար անսովոր էր տեսնել շորտիկով նախարարի» (Տեսանյութ)

Օգոստոս 25,2014 14:05

Aravot.am-ի հարցին՝ «սառը ցնցուղ» ֆլեշմոբի շրջանակներում ակցիան իրականացնելիս ինչո՞ւ ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավորների մարտահրավեր չարեց, որպեսզի նրանք եւս որեւէ ներդրում ունենային մարդկանց օգնելու նպատակով, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ինքն անձամբ ակցիային միացել է՝ ելնելով ակտիվ բարեգործական նպատակներից, եւ ստացած արձագանքներից էլ գոհ է:

«Ընտանիքներից մեկն արդեն ստացել է իմ անձնական օգնությունը՝ իբրեւ ԿԳ նախարար իրենց երեք երեխային դպրոցին նախապատրաստելու համար: Այսօր իրար նկատմամբ ուշադիր լինելու խնդիրը կա, ընտրության հարց է, համենայն դեպս ես ազնիվ եմ եղել եւ անկեղծ…գուցե ձեզ համար անսովոր էր տեսնել շորտիկով նախարարի, բայց ես դա արել եմ»,-պատասխանեց նա:

Անդրադառնալով Երեւանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի բացման առիթով ստեղծված աժիոտաժին, նախարարն ասաց, որ ամեն ինչ այնքան կանխատեսելի է, որ կարող է անգամ դրույքներ դնել, թե որ ԶԼՄ-ում երբ հոդված կգրվի այդ մասին: Նա չթաքցրեց, որ բուհի բացումը հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում է դիտարկվում ու չի զարմանա, երբ իրեն քննադատեն ստրկամիտ լինելու ու Կրեմլի երկարաճիտ կոշիկի տակ գործելու համար. «Այդ ամենն արդեն ծիծաղելի է…Իսկ մի՞թե Ֆրանսիական համալսարանը հայ-ֆրանսիական հարաբերությունների համատեքստում չի դիտարկվում, կամ ամերիկյան համալսարանը զուտ կրթական հաստատություն է»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է Սաքուլիկը (նկատի ուներ ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանին, իրականում Սաքուլիկը այլ ուսանող է-Գ.Հ.) նշանակվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, նախարարը արձագանքեց, որ չի պատասխանի վիրավորական ձեւակերպումներով հարցերին եւ ճիշտ կլինի հիշել մարդու անուն ազգանունը: Նաեւ կոչ արեց ներողամիտ լինել. «Չեմ հասկանում այդ մաղձը, պետք է կարողանալ ներել, մանավանդ ներողություն են խնդրել…Այո եղել են իրավիճակներ, որ մարդիկ իրենց ամբողջությամբ ճիշտ չեն դրսեւորել, բայց մի՞թե դա նշանակում է, որ նրանց պետք է մինչեւ կյանքի վերջ հետապնդել…Անգամ Ազգային ժողովի պատգամավորներ կան, որ ամնիստիայի տակ են ընկել…Իսկ, օրինակ, ոստիկաններից ու հասարակությունից երբեւէ ներողություն խնդրե՞լ են ոստիկաններին հայհոյող ակտիվիստները, չէ՞ որ բազմաթիվ տեսանյութեր կան»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Իսկ դուք, պարոն վայ-նախարար ներողսւթյուն խնդրեյ եք ձեր և նախարարության անգործության և հանցավոր անտարբերության արդյունքում գոյության միջոցներից զրկված բազմաթիվ ընտանիքներից…
    Հիմա եկել` թեթև ու թեթևամիտ ժանրի թատրոն եք խաղում, ամո’թ է, ձե’ր գործը պատշաճ կատարեք…
    Բրենդից եք խոսում. նույնիսկ Մայր բուհն եք զրկել երբեմնի բրենդից, ում բրենդն եք ներմուծում,
    համոզված եմ, որ ձեզ ,,կհաջողվի,, բրենդազրկել նաև Լոմոնոսովի համալսարանը…
    (Հայոց այբուբենի մեծատառերն`ըստ արժանվույն )

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031