Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Բանակի վրա ծախսերը չպիտի ափսոսալ» (Տեսանյութ)

Օգոստոս 25,2014 13:00

«Այն փորձերը, որ ձեռնարկեցին մեր ոխերիմ հարեւանները, ի պատիվ մեր զինվորների՝ ի դերեւ եղան: Հուսով եմ, որ նրանք երբեւիցե չեն կարողանալու իրենց նպատակներն իրականացնել»,- այսօր «Ազդակ» մամուլի ակումբում ամփոփելով ամառային ներքաղաքական իրավիճակն`ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը`դրական գնահատելով այդ իրավիճակում քաղաքական դիմադիր եւ ընդդիմադիր ուժերի համատեղ հանդես գալը:

Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողություններն, ըստ բանախոսի դաս էին մեր զինվորական հատվածի համար`ավելի աչալուրջ լինելու:

«Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ մեր մեծագույն ձեռքբերումը մեր բանակն է եւ բանակի վրա ծախսերը չպիտի ափսոսալ»,- ասաց պատգամավորը`հավելելով, որ ամառը սովորաբար ավելի հանգիստ ու խաղաղ է լինում, բայց այս ամառ որոշ իրողություններ եղան աշխարհաքաղաքական տարածքում, որոնք չէին կարող չազդել քաղաքական իրավիճակի եւ իրականության վրա նաեւ Հայաստանում:

Լրագրողներից մեկի հարցին, որ առաջիկայում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է անգամ պատրաստվում հացադուլով պահանջել իշխանությունների հրաժարականը, Մկրտիչ Մինասյանն ասաց, որ ինչ-որ առումով այս աշխարհաքաղաքական իրավիճակում նաեւ բնական է, որ տարբեր կենտրոնների կողմից ինչ-ինչ ուժեր կամ գործիչներ ակտիվանան: Ասաց նաեւ, որ Պարույր Հայրիկյանն ինքը նաեւ իրեն է ուզում շրջանառության մեջ դնել:

Այլ մանրամասները`տեսանյութում

 

Aravot.am-ի հստակեցնող հարցին`Հայրիկյանն ընդամենն իրե՞ն է շրջանառության մեջ դնում, թե որեւէ կենտրոնի պատվերն է կատարում, բանախոսն արձագանքեց. «Մեկը մյուսին չեն վնասում, լրացնում են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031