Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Վերին Լարսը անընդհատ տանջել է մեր գործատուներին»

Օգոստոս 25,2014 12:54

«Վրաստանի և Հայաստանի միջև վերջին տարիների տնտեսական շահավետ կապերը երկչոտ ձևով են իրացվում»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցին Հայաստան:

Նա նկատեց, որ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք, նախարարներ կան, որ իրենց վրացի գործընկերներին չեն ճանաչում: Որպես հակափաստարկ՝ պարոն Մանասերյանը նշեց, թե մենք դատապարտված ենք Վրաստանի հետ սերտ հարաբերություններ վարել:
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ մեր քաղաքականությունը Վրաստանի հետ հիմնականում ոչ փոխշահավետ ներմուծման սկզբունքով է ու օրինակ բերեց այն, որ մեր քաղաքացիները գնում Վրաստանում են վատնում իրենց միջոցները՝ զարգացնելով այդ երկրի տնտեսությունը:

Անդրադառնալով Վրաստանի վարչապետի ՀՀ այցին, պարոն Մակարյանը նշեց, թե առանձնապես չի հասկացել այցի նպատակը, այն ավելի քաղաքական նշանակություն ուներ. «Կարող է մեր հյուսիսային հարևանի խնդրանքով դա տեղի ունեցավ՝ նախապատրաստական նախազգուշական քայլեր ձեռնարկել»:

Գագիկ Մակարյանը նշեց, թե վարչապետների հանդիպումը միայն Վերին Լարսի հետ կապված խնդիրների հստակեցման առումով է դրական համարում. «Վերին-Լարսը անընդհատ տանջել է մեր գործատուներին, ես ուրախ եմ, որ այս կառավարությունը համաձայնության եկավ դա կառուցելու: Մեր վարչապետների հանդիպումը արդյունավետ եղավ այս առումով: Դա մեզ համար ճանապարհ է՝ դուրս գալ դեպի ռուսական շուկա, դա կամուրջ է: Բայց պետք է բավարար տարողունակություն ու հզորություն ունենալ, որ խցանումներ և ուշացումներ չլինեն: Բոլորս հիշում ենք, թե պիկերի ժամանակ ռուսական կողմի քմահաճույքով հայկական կողմը միշտ տուժել է»:

Դառնալով ՌԴ վարչապետի՝ ՀՀ այցին, պարոն Մակարյանն ասաց. «Հայաստանը ռուսական բարձրաստիճան չինովնիկների այցի զոնայում է»:

Ի՞նչ օրակարգ սպասել ՌԴ վարչապետի այցից հետո, պարոն Մանասերյանն ասաց, թե օրակարգը պետք է պարտադրել, հուշել»:

Պարոն Մակարյանը նաև հնարավոր համարեց, որ Եվրոպան Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները ետ վերցնի, քանի որ իր երկրի քաղաքացիների ճնշման տակ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031