Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. « Ամեն տարի 4000-5000 պատանի դուրս է մնում կրթությունից»

Օգոստոս 25,2014 12:41

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր՝ օգոստոսի 25-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց վերանշանակումից հետո պաշտոնավարման հարյուր օրվա աշխատանքները եւ ներկայացրեց նոր ուսումնական տարվան ընդառաջ նախատեսված ծրագրերը:

Նախարարը նշեց, որ կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները պահպանվել են, ուղղակի նոր կառավարության պարագայում ճշգրտվել են որոշակի մոտեցումներ:

Նկատի ունենալով, որ ամառը, որպես կանոն, քննությունների ժամանակահատված է, Արմեն Աշոտյանը ամառային քննաշրջանը համարեց հաջողված, քննությունները՝ շատ ավելի արժանահավատ եւ օբյեկտիվ ձեւով անցկացված: Միաժամանակ նաեւ չթաքցրեց, որ հատկապես բուհերի դեպքում կան որոշ կոռուպցիոն ռիսկեր:

Նախարարի ձեւակերպմամբ՝ ԱԺ-ում արդեն եղել են կրթության ոլորտին վերաբերող մի շարք ապաքաղաքական քննարկումներ՝ որոշ բացառություններով:

Թվարկելով կատարվածը, պարոն Աշոտյանը նաեւ նշեց, որ սահմանվել է ուսման վարձի վերին շեմը, ֆիքսել են սոցիալական այն խմբերին, որոնց համար պետությունը զեղչեր է նախատեսում, բովանդակային բարեփոխումներ են եղել: Հայաստանը ստորագրել է երկու համաձայնագրեր՝ 25 մլն դոլարի նոր վարկային ծրագիր է իրականացվելու:

Նախարարը հույս ունի, որ աշնանը ԱԺ-ն վերջապես կընդունի պարտադիր 12-ամյա կրթությանն անցնելու մասին օրենք, որից հետո կմշակվի հայեցակարգ՝ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման հետ կապված:

Այս տարվանից իրականացվելու է ազգային երգ ու պարի փորձնական փուլը՝ տասը դպրոցներում, իսկ 1,5-2 տարվա ընթացքում կորոշվի, թե ո՞ր դասարանից է ներդրվելու ծրագիրը: Այս տարվանից կհաշվարկվեն դպրոցների վարկանիշները ու հետագայում կիրականացվեն ամեն տարի:

«17-20 ավագ դպրոց կվերազինվեն ժամանակակից պայմաններին համահունչ, դրանք կվերականգնվեն, այդ դպրոցներում կներդրվի նոր՝ պետական չափորոշիչից մի քիչ տարբերվող բովանդակություն, որը բազմազանություն կապահովի կրթական շուկայում»,-իբրեւ անոնս հայտարարեց բանախոսը:

Նա նաեւ փաստեց, որ մեր կրթական ծրագրերը ավելի բարդ են, քան շատ երկրներում, նույնը ռուսական դպրոցներում է: Նախարարի փաստմամբ, երբ մեր երեխաները մեկնում են Ռուսաստան, ավելի բարձր գնահատականներ են ստանում, քան Հայաստանում:
Կրթական բարեփոխումների համակարգում, ըստ նախարարի, ուշադրություն կդարձվի նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակությանը:

«Ամեն տարի 4000-5000 պատանի դուրս է մնում կրթությունից, իսկ իննամյա կրթական ցենզով ավելի վատ է ապրելու, ավելի վատ հեռանկար է ունենալու: Ամեն տարի այդ թվով կրթությունից դուրս մնացող երիտասարդների ճակատագիրը չի կարող մեզ չհետաքրքրել…Այդ երեխաների համար մենք ոչ թե ատեստատի խնդիր ենք ուզում լուծել, այլ կրթական սոցիալական եւ տնտեսական»,-պատասխանելով 12-ամյա պարտադիր կրթության վերաբերյալ հարցին՝ ասաց նախարարը:

Նա նշեց, որ սեպտեմբերից ավագ դպրոցներում գերակա է լինելու հաճախումների հարցը, մանավանդ շատ կրկնուսույցները, նախարարի ձեւակերպմամբ, ոչ բարոյական քայլեր են անում՝ իրենց պարապմունքները նշանակելով դասերի ժամերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Բա ասում էիք`ավագ դպրոցի ներդրմամբ կվերանա կրկնուսույցների ինստիտուտը…???
    Ձեր ամե’ն ասածն է աբսուդային…???

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031