Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանց. «Հայկական կողմը չպետք է գնա Էրդողանի երդմնակալության արարողությանը»

Օգոստոս 25,2014 12:36

«Այդ ընտրությունները կանգնեցնում են Թուրքիային եւ տարածաշրջանին բավականին նոր իրադրության առաջ»,- այսօր ՝ օգոստոսի 25-ին, «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններին, հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Նա ներկաներին հիշեցրեց, որ Ահմեթ Դավութօղլուն եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում էին նեոօսմանացման քաղաքականությունը վարել, նա համարում է, որ իրենց անցած ճանապարհը բերել էր նրան, որ շատ փորձագետներ տեսան՝ նեոօսմանացած քաղաքական կուրսը տապալված է: Պարոն Շաքարյանցի կարծիքով՝ իրենք հասկացան, որպեսզի երկարաձգեն իրենց իշխանությունը պետք է, որ կատարվեն սահմանադրական փոփոխություններ.
«Ակնհայտ է, որ Էրդողանը ցանկանում է գրեթե որպես հավերժ Թուրքիայի առաջնորդ եւս տաս տարի մնալ: Մենք առաջին անգամ ենք տեսնում համաժողովրդական ընտրություններ. Այս անգամ Թուրքիայի բնակչությունը առաջին անգամ ընտրում է ուղիղ ընտրությունների միջոցով: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ծրագրավորված քայլում է դեպի նախագահական հանրապետություն՝ պրակտիկորեն հրաժարվելով իր նախկին քաղաքական փորձից»:

Պարոն Շաքարյանցը հետաքրքիր է համարում այն հանգամանքը, որ նախագահական ընտրությունները հասարակությանը ճակատ առ ճակատ բախվում է այն իրողության հետ, որ բացի չափավոր իսլամականներից այդ երկու ընդգծված եւս երկու ուժ կա: Նրա կարծիքով՝ Թուրքիայի ներքաղաքական աշխարհը տրոհվել է երկու ստանդարտի՝ քաղաքական եւ էթնիկական.
«Այդ ընտրությունները ցույց են տվել, որ թուրքական հասարակության մեջ կա բաժանարար գիծը, որը հիմա շատ ավելի ընդգծված պետք է դուրս գա քաղաքական բեմ: Այստեղ Թուրքիայի քաղաքացիները կբախվեն այն փաստի հետ, որ թուրքն ու քուրդը տարբեր ազգեր են»:

Անդրադառնալով երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական կողմը հրավիրված է Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը՝ պարոն Շաքարյանցը հայտարարեց, որ համարում է՝ տվյալ դեպքում եւս ամերիկյան գործոնն է աշխատում: Նա կարծում է, որ հայկական կողմը չպետք է գնա այդ արարողությանը.
«Դա ձեզ համար բարեկամ երկիր չէ, որ դուք գնանք Լեւոն Տեր-Պետրոսյանի նման: Նույնը հիմա՝ այդ քո ընկերն է ընտրվե՞լ, այդ քո բարեկամն է ընտրվե՞լ, այդ բարյացակամ պետության առաջնորդ է ընտրվո՞ւմ, հետեւապես՝ ըստ իս Հայաստանը պետք չէ մասնակցի այդ արարողությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031