Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանկապարտեզներին վերամշակված հավի միս մատակարարող ՍՊԸ-ն գրանցված չէր Սննդի անվտանգության ծառայությունում

Օգոստոս 25,2014 12:25

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, անդրադառնալով վերջերս «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Էդվարդ Մխիթարյանի կողմից Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին ոչ պիտանի, վերամշակված հավի մսի մատակարարմանը, նշեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունում գրանցված նման ֆաբրիկա ընդհանրապես չի եղել. «Եթե այդ կազմակերպությունը իրոք մսի արտադրությամբ էր զբաղվում, ապա այն պետք է գրանցված լիներ սննդի անվտանգության պետական ծառայության ռեգիստրում` որպես սնունդ արտադրող կազմակերպություն` կապ չունի մի մարդ է աշխատում, թե մի քանի: Սննդի վերամշակումով զբաղվող կազմակերպությունը անպատճառ պետք է գրանցված լիներ»:

Սերգեյ Ստեփանյանը հայտնեց, որ գործը նախաքննության փուլում է գտնվում. «Հիմա, թե ո՞ւմից է «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ –ն գնել այդ միսը, ինքն է աճեցրել եւ սպանդի ենթարկել թռչնամիսը, թե դրսից է ներկրել, այս բոլոր հարցերի պատասխանը կտա նախաքննությունը»:

Պրն Ստեփանյանի կարծիքով` փոքր ՍՊԸ-ի ուժերից վեր է տասը տոննա թռչնամիս ունենալ սառնարանում եւ էլի թռչնամիս ունենալ իր պահեստներում կամ որեւիցե մեկ այլ տեղում. «Փոքր ձեռնարկությունները մաքսիմում աճեցնում են 1000-ից 2000 գլուխ թռչնամիս»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031