Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ ինքնասպան բառը փոխարինենք ինքնամեռ բառով ու ասեմ՝ թե ինչու

Օգոստոս 25,2014 11:18
Xachatur Abovyan

Պատմությունից հայտնի է, որ 1848 ապրիլի 1-ը եղել է կիրակի օր:

Խաչատուր Աբովյանի ստորագրությամբ ուսուցիչների նախորդ ամսվա աշխատավարձը բաժանվել է, որեւէ ֆինանսական խախտում չի եղել, հանձնաժողովի անդամները ստորագրել են «ռոճկացուցակի» ակտի տակ:

Բացի հանձնաժողովի անդամներից ակտի տակ ստորագրել են ոստիկանապետը՝ Մորոխլովսկին, եւ խորհրդական Ստեփան Վեքիլովը:

Աբովյանը հաջորդ օրը պետք է ներկայանար աշխատանքի, սակայն ինչպես կինը՝ տիկին Էմիլիեն է ասել. «Առավոտյան վաղ դուրս է եկել տնից ու դեռ չի վերադարձել»:
Ապրիլի 3-ին դպրոցի նոր տեսուչը՝ Տուրկեստանովը դիմել է ոստիկանությանը, չնայած դրան, ոստիկանությունը սկսել է զբաղվել ապրիլի 9-ին:

«Մենք մնացել էինք զարմացած: Իմ աղեն հայտնի մարդ էր քաղաքում, ոտով գլխով կորել էր, բայց պոլիցիան չէր գալիս, չէր նեղում ինձ ու խանումիս»,-ասել էր Աբովյանի տան ծառան՝ Ա-Դոն:

Սակայն ինչո՞ւ հեռվից սկսեցի այս պատմությունը, ինչու հիշեցի աբովյանագետների մասնակի ուսումնասիրություններից հատվածներ:

Իմ ուշադրությունը գրավել է, թերեւս, մի բառ՝ ԻՆՔՆԱՄԵՌ բառը, որն առաջին անգամ շրջանառվել է Խաչատուր Աբովյանի վարկածների շարքում:

Այդ բառի հեղինակային իրավունքը արեւմտահայ հրապարակախոս Ստեփան Ոսկանինն է:

Նա 1859թ. գրել է.«Պարոն Աբովյանի անունը մեզի հայտնի էր շատ ատենեն ի վեր եւ օտարազգիք գովեստով հիշեր են միշտ իր գեղագիտությունը, սակայն չէին լսեր տակավին այն դեպքը, երբ զինքը աներևեւույթ ըրավ: Իր կորուստը երեկ կերպով կրնա մեկնվիլ՝ կամ հուսահատութենեն ինքնամեռ եղավ աշխարհէ, կամ զոհ եղավ անխուսափելի վտանգի մը, կամ ուրիշներէ սպանվեցավ»:

Կարծում եմ ինքնաՄԵՌ բառը պետք է ներմուծել մեր բառապաշար:

ԻնքնաՍՊԱՆ բառի մեջ անջրպետ կա, վիրավորանք այդ քայլին գնացողի, նրա շրջապատի, հարազատների, հանգուցյալի անմեղության կանխավարկածի նկատմամբ:

Չէ՞ որ նման դեպքերում քրեական գործ է հարուցվում մահվան դեպքի կապակցությամբ, ոչ թե՝ ինքն իրեն սպանելու:

Գուցե մտածե՞նք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարություն Մինասյան says:

    ԻՆՔՆԱՍՊԱՆ, ԹԵ ԻՆՔՆԱՄԵՌ
    Հարգելի Ռուզան, ,,ինքնասպան” բառը թարգմանություն է լատիներեն ,,sui caeder” – ,,ինքն իրեն սպանել” կամ ,,ինքնասպան լինել’’ արտահայտության:
    Հոգեբուժության մի ճյուղը, որն ուսումնասիրում է ինքնասպանության երևույթը կոչվում է ,,սուիցիդոլոգիա’’, իսկ մասնագետը` ,,սուիցիդոլոգ’’:
    Այդ բառերը հայերենում թարգմանվում են ,,ինքնասպանագիտություն’’ և ,,ինքնասպանագետ’’:
    Իմիջիայլոց ասեմ, որ ԽՍՀՄ-ում առաջին ինքնասպանագետը և այդ գիտությունը զարգացնողը եղել է մոսկվաբնակ մեր հայրենակից, ծագումով շուշեցի, հոգեբուժության պրոֆեսոր Այնա Գրիգորի Ամբրումովան:
    Հայերենում ինքնասպանության հոմանիշը անձնասպանն է:
    Իսկ Ձեր առաջարկած ,,ինքնամեռ’’ բառը ավելի կսազի ,,էվթանազիային’’, որի ժամանակ մեռնող մարդը իր իսկ կամքով կամ ձեռքով ուղղակի արագացնում է սեփական մահը:
    Եվս, իմիջիայլոց ասեմ, որ էվթանազիան աշխարհում առաջինը կիրառել է ամերիկահայ բժիշկ Ջեկ Կևորկյանը, որին կոչում էին Դոկտոր Մահ:
    Ես, ընդհանրապես, կողմ եմ, որ գոյություն ունեցող հայերեն բառերն ու եզրերը վերաիմաստավորվեն ու դրվեն շրջանառության մեջ:
    Ինչ վերաբերում է ինքնասպանության դեպքում դատական գործ հարուցելուն, ապա դա արվում է ինքնասպանության բուն պատճառը, դրդողը կամ մեղավորը հայտնաբերելու նպատակով, կամ էլ հաստատելու համար, որ դա եղել է ինքնասպանություն, այլ ոչ թե սպանություն կամ դժբախտ դեպք:
    Եվ, եթե ապացուցվում է, որ ինքնասպանությունը կատարվել է կամավոր կամ հոգեկան հիվանդության պատճառով, ապա գործը կարճվում է հենց ,,ինքնասպանություն’’ որակումով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031