Հայաստանցի ըմբիշը Պատանեկան օլիմպիական խաղերում կարող է Հայաստանի երրորդ չեմպիոնը դառնալ:
Հայաստանցի 58 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում ժամանակից շուտ երեք փայլուն հաղթանակ տանելով՝ մտել է եզրափակիչ եւ երեկոյան Ռուսաստանի ներկայացուցիչ Արսլան Զուբաիրովի հետ վճռորոշ գոտեմարտում վիճարկելու է ոսկե մեդալի ճակատագիրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ