Հայ ըմբիշը ժամանակից շուտ ավարտեց նաեւ հաջորդ երկու գոտեմարտերը:
Նանկինում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում այսօր պայքարը սկսեց հունահռոմեական ըմբիշ, 58 կգ քաշային Զավեն Միքայելյանը:
Հայաստանցի ըմբիշից որակավորման փուլի մեկնարկային գոտեմարտում ընդամենը 35 վայրկյան պահանջվեց 10:0 բացահայտ առավելությամբ հաղթելու դոմինիկացի Նելսոն Սանտոսին: Այնուհետեւ, հայ ըմբիշը 1:33 րոպեում 8:0 հաշվով առավելության հասավ թունիսցի Սուլեյման Նասրի նկատմամբ, իսկ երրորդ գոտեմարտում 3:27 րոպեում 10:0 բացահայտ առավելությամբ առավելության հասավ արգենտինացի Ագուստին Դեստրիբուտսի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ