Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց ուսանողների 13-րդ աշխարհի առաջնությունը:
Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Ռուսաստանի ներկայացուցիչներ Սանան Սյուգիրովի եւ Իվան Բուկավշինի հետ միասին ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով դարձավ աշխարհի փոխչեմպիոն:
Մեր մյուս երկու շախմատիստներից Զավեն Անդրիասյանը 6,0 միավորով 7-րդ տեղում է, Տիգրան Ս. Պետրոսյանը 5,0 միավորով՝ 20-րդ:
Ուսանողուհիների պայքարում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը 5,5 միավորով պայքարն ավարտեց 6-րդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջի