Այսօր Շարժայում մեկնարկում է շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարի 2014 թվականի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիներ: Նրանք են. Հոու Յիֆան (Չինաստան), Համփի Կոներու եւ Դրոնավալի Հարիկա (երկուսն էլ՝ Հանդկաստան), Տատյանա Կոսինցեւա (Ռուսաստան), Կսյու Չժաո (Չինաստան), Էլինա Դանիելյան (Հայաստան), Աննա Ուշենինա (Ուկրաինա), Շեն Ժու (Քաթար), Ալինա Լ’ Ամի (Ռումինիա), Տուվշինտուգ Բատչիմեգ (Մոնղոլիա), Նաֆիսա Մումինովա (Ուզբեկստան):
Վիճակահանությամբ մեկնարկային տուրում Հայաստանի լավագույն շախմատիստուհին սպիտակներով խաղում է Տատյանա Կոսինցեւայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sharjah2014.fide.com-ի