Ուկրաինայի արևելքի անջատականները օգոստոսի 24-ին Դոնեցկի կենտրոն են տարել ուկրաինական զորքերի ռազմագերիներին և ստիպել քայլել ամբոխի գոչյունների ներքո, հայտնում է «Դոժդ»-ը:
Ակցիան նայելուն ներկա էին հարյուրավոր մարդիկ, որոնց ձեռքներին Ռուսաստանի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության դրոշներ էին:
Հաղորդվում է, որ ռազմագերների շարասյունը կազմված էր մոտ 100 զինվորականից: Նրանք ձեռքները կապած քայլում էին զինված անջատականների ուղեկցությամբ:
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ամբոխը ռազմագերիների վրա ձու և քար էր նետում ու անեծքներ բացականչում:
Կարդացեք նաև
Նշենք, որ այսօր Ուկրաինայի անկախության օրն է, որը նշվել է Կիևի կենտրոնում ռազմական շքերթով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Լուսանկարը՝ Sled.net.ua-ի:
աբեր՞, էտ դյոժդ ես նայում՞
նայի շատ չը թռջվես 😀 😀 😀