Մոտ 600 հոգի օգոստոսի 23-ին Փարիզում հավաքվել էին իրենց աջակցությունը ցույց տալու և հումանիտար օգնություն տրամադրելու եզդիրներին, որոնք դարձել են Իրաքում «Իսլամական պետության» ահաբեկիչների զոհը, հայտնում է անկախ լրագրող Ժան Էքյանը:
Ակցիային ներկա էին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և Ֆրանսիայի հայկական ինստիտուտի ներկայացուցիչներ:
Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ, վերապատվելի Ռընե Լևոնյանն ելույթի իր խոսքում ասել է. «Մենք մեր վճռական խոսքն ենք ուզում ասել մեր եզդի եղբայրներին, քուրդ եղբայրներին, ալևի եղբայրներին և քրիստոնյա մեր եղբայրներին (անկախ նրանից՝ ասորի քաղդեացի՞ են, հա՞յ, թե՞ քրիստոնեական այլ հավատքի հետևորդ են), մենք դատապարտում ենք մարդկության նկատմամբ այս հանցագործությունը, մենք դատապարտում ենք այս ցեղասպանությունը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ