Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆրիդոմ Հաուզ»-ը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ. Contact

Օգոստոս 24,2014 17:11

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խիստ սխալվում է, եթե կարծում է, որ կարող է արհամարհել իր իշխանության դեմ ուղղված քննադատությունները և լուրջ հետևանքների չարժանանալ, ասված է ամերիկյան «Ֆրիդոմ Հաուզ» իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, փոխացնում է «Կոնտակտ»-ը:

Օգոստոսի 21-ին բռնության էր ենթարկվել ադրբեջանցի իրավապաշտպան Իլգար Նասիբովը, ինչի առիթով էլ կազմակերպությունը տարածել է նշված հայտարարությունը:

«Երևում է Ադրբեջանի իշխանությունները վճռականորեն տրամադրված են ձերբակալությունների, կեղծ մեղադրանքների կամ վայրենի ծեծի միջոցով հետապնդել բոլոր իրավապաշտպաններին և իրենց քննադատողներին, ինչպես տեղի ունեցավ օգոստոսի 21-ին Նասիբովի հետ», – հայտնել է «Ֆրիդոմ Հաուզ»-ի ղեկավար Դևիդ Կրամերը՝ նշելով, որ Ալիևը և նրա կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց ստեղծած մթնոլորտի համար:

«ԱՄՆ-ը և Եվրոմիությունը պետք է պատժամիջոցներ կիրառեն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են և որոնք իրականացնում են այս սարսափելի գործողությունները», – ասել է Կրամերը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031