Բռնցքամարտի աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր, 81 կգ քաշային, հայաստանցի Նարեկ Մանասյանն այսօր Նանկինում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի երկրորդ մարտում պայքարելու է եզրափակիչ անցնելու համար: Նրա մրցակիցը լինելու է ղազախ Վադիմ Կազակովը:
Մեկնարկային մենամարտում Նարեկը համոզիչ առավելությամբ հաղթել է թուրք Մեհմետ Ուտուկ Տեկնեսիին, Վադիմը՝ նորվեգացի Վեգար Տրեգրենին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև