Քիչ հետո հայաստանցի 51 կգ քաշային բռնցքամարտիկ, աղջիկների աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը Նանկինում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում հանդիպելու է Չինաստանի ներկայացուցիչ Յուան Չանգի հետ, որը մեկնարկային մարտում առանձնացավ ռինգում գրագետ գործողություններով, կտրուկ հարվածներով ու նպատակասլացությամբ: Ռինգի տերն անհարմար մրցակից է իր ձախ կանգնվածքով:
Այս տարի Անուշն ու Չանգը արդեն երկու անգամ հանդիպել են ռինգում: Առաջինում հաջողությունն ուղեկցել է չինացուն, երկրորդում մեր աղջիկը համոզիչ հաղթանակ է տարել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգելի Աշոտ
ՍպասՎումի մեջ վ-ն ավելորդ է; Նրան ի՟նչ է սպասում. սպասում է փորձությունը;Այս սխալը վերջերս շատ է տարածված; Ուշադիր եղեք; Եթե նրան- ը չլիներ, ապա փորձությունը կսպսՎեր;
Շնորհակալություն, ուղղեցինք: