Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը՝ ՀԱԿ-ին. «Ուզում են իրենց դժգոհությունը շատ ավելի ազդեցի՞կ լինի՝ թող դուրս գան փողոց»

Օգոստոս 23,2014 23:08

«Իսկ դուք նման մի տարի հիշո՞ւմ եք, որ ընդդիմությունը չխոստանա թեժ աշուն»,-հարցին՝ ընդդիմությունը թեժ աշուն է խոստանում, միասնական հանրահավաք, ի՞նչ ակնկալել, այսպես պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բազե-2014» հավաքի փակման արարողությանը հաջորդած լրագրողների հետ հանդիպմանը: Դիտարկմանը, թե ոչ իշխանական քառյակի ուժերից ՀԱԿ-ի պահանջը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՀՀ նախագահը նախ զարմացավ, ապա պատասխանեց. «Իշխանության խնդիրը լուծվում է ընտրություններով, այլ տարբերակները օրենքից դուրս են: Խնդրեմ, դժգոհություն ունեն , թող արտահայտեն: Ուզում են իրենց դժգհությունը շատ ավելի ազդեցիկ լինի, թող փողոց դուրս գան, այնպես,ինչպես բազամաթիվ ցույցեր եղել են Հայաստանում»: Այնուհետեւ նախագահը եզրափակեց. «Հանրահավաքները, բողոքի ակցիաները թող լինեն, ես դեմ չեմ, կարևորը, որ դրանք տեղի ունենան օրենքի շրջանակներում: Մեր երկիրը, քաղաքացիական հասարակությունը պետք է զարգանա, պետք է կռվեն գաղափարները , ոչ թե ոստիկաններն ու ապստամբները»:

Հարցին՝ «Դեմ եմ» քաղաքացիական շարժմանը կրկին չեն գոհացրել կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված վերջին փոփոխությունները, հնարավո՞ր է ևս մեկ անգամ օրենքը վերանայվի, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Կառավարությունը չի կարող ցանկացած հարցի ամեն ամիս անդրադառնալ, դա լուրջ չի լինի: Կառավարությունը լրջորեն խորհել է ու որոշում ընդունել, որոշման նախագիծը ԱԺ է ուղարկվել, նոր օրենք մշակվել, ընդ որում, դա արել է նոր կառավարությունը»:

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ ինքը կողմ է կենաթոշակային բարեփոխումներին ու հավելեց. «Մենք հարգում ենք քաղաքացիական հասարակության կարծիքը, դա մեր որոշումների վրա ազդեցություն է ունենում: Բայց որոշում ընդունողը մենք ենք, պատասխանատուն մենք ենք, չենք կարող բոլորի կարծիքը հաշվի առնել, առավել ևս, որ կարծիքների մեջ բազմազանություն կա… մահակ պետք չէ, այն խանգարում է, մենք ինքներս էլ ենք կողմ բաց հասարակությանը»:

Սերժ Սարգսյանը խոսեց նաև սահմանադրական բարեփոխումների մասին ու նշեց, որ հոկտեմբերին կամփոփի հանձնաժողովի աշխատանքները և կստորագրի հայեցակարգ, և միայն այդ ժամանակ պարզ կդառնա՝ արդյոք կընդունվի՞ օրենք հանրաքվե անցկացնելու համար, թե՝ոչ:

Անկեղծության պահեր էլ եղան: Սերժ Սարգսյանը նշեց. «Իմ մեջ չարություն չկա: Նույնիսկ այն ԶԼՄ-ների հանդեպ, որոնք թույն են թափում ինձ վրա, ես չարությամբ չեմ լցվում, այլ խղճում եմ. չէ՞ որ դա իրենց կամքով չեն անում, այլ դա համոզմունքով է արվում: Չարությամբ ոչնչի չես հասնի: Աշխարհում ինձ համար ընդունելի չէ 3 երևույթ՝ չարությունը, տգիտությունը և նախանձը: Այդպիսի հատկություններով օժտված մարդը ճիշտ որոշում չի կարող կայացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ув. Президент! Почаще общайтесь с народом, пожалуйста!

  2. david says:

    Փառք, որ կվերանա բռնապետությունը իր չունեցած ազատ խոսքով ու խուճուճ բառաֆոնդով:

  3. Անահիտ (ԵՊՀ) says:

    Այդ երեք ,,արժեքների,, կրողը հենց դրանք էլ դրել է հհկ ,,գաղափարական,,, հենքը` մարշրուտնու գծերով հանդերձ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031