Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գլխի հետ կտրելու ենք այն ձեռքը, որը կբարձրանա ժողովրդի վրա»,- սպառնում է հեղափոխականը

Օգոստոս 23,2014 20:17

«Ասում են՝ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը, նման բան չկա, իրականում ժողովուրդը ձգտում է նմանվել իր կառավարությանը: Հայաստանի կառավարության առաջնորդները չակերտավոր են առաջնորդ: Մենք պայքարում ենք, որ նման կառավարությունն այլեւս չվերարտադրվի»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով ամբաստանյալ Սեւակ Մնացականյանը:

Նրա խոսքով, ինքը միշտ մտածել է, որ լավագույն հեղափոխությունը աստիճանաբար ընթացքով է պայմանավորված, բայց հետագայում հասկացել է, որ Հայաստանի պարագայում դա հնարավոր չէ. «Հասկացել եմ, որ աստիճանական հեղափոխությունը հնարավոր չէ, ինչպես հանցագործին չես կարող համոզելով օրինավոր քաղաքացի դարձնել»:

Հետո էլ չարիք համարեց  ՀՀԿ-ի մուտքը բոլոր բնագավառներում: Ըստ նրա,  նույնիսկ դպրոցի պատերին էլ է գրված, որ մանկավարժը պետք է լինի ոչ թե լավ մասնագետ, այլ ՀՀԿ-ական. «Նրանք քիթները խոթել են ամեն ոլորտ, նույնիսկ ընտանիք: Իսկ դա ինձ համար արժանապատվության հարց է»:

Սեւակը նաեւ նկատեց, որ երկրում փոփոխությունների համար պայքարը շարունակվելու է, հետո սպառնաց, թե  գլխի հետ կկտրեն այն ձեռքը, որը կբարձրանա իր կամ ժողովրդի վրա. «Թույլ չենք տալու «մարտի 1-ի» կրկնություն»:

Վերջում էլ ամբաստանյալն իր զորակցությունը հայտնեց եզդիներին, որոնք այս օրերին պայքարում են Իրաքում կոտորվող իրենց ազգակիցների համար.  «Կոչ եմ անում պայքարել սեփական ազգի պահպանման համար, պատրաստակամություն եմ հայտնում հարկ եղած պահին ուս ուսի պայքարել իրենց հետ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031