Գորիսի տարածաշրջանի Տաթև գյուղի միջնակարգ դպրոցի բոլոր` 85 աշակերտները, 2014-2015 ուս.տարվա դասագրքերը կստանան անվճար: Դա հնարավոր է դարձել արգենտինահայ մի խումբ երիտասարդների հովանավորության շնորհիվ:
Ի դեպ, դպրոցի աշակերտները անցած տարի ևս նրանց շնորհիվ դասագրքերը անվճար են ստացել:
Նոր ուսումնական տարում տաթևցի աշակերտներին հաճելի նորություն է սպասվում: Ամերիկյան «Ռոտարի քլաբ» կազմակերպությունն ամբողջությամբ նորոգել և կահավորել է դպրոցի գրադարանը: Նրանց շնորհիվ գրադարանն այժմ ունի նաև համակարգիչներ: Բացի դրանից, «Ռոտարի քլաբը» գրադարանին նվիրել է 500 հազար դրամի սահմաններում գեղարվ եստական գրականություն:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Գորիս