Այսօր Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանից «Առավոտին» տեղեկացրին, որ երեկ ղեկավարությունը մարել է մարտ-ապրիլ ամիսների աշխատավարձերը: Աշխատակիցների խոսքով՝ խոստացել էին պարտքն ամբողջապես մարել, սակայն հարցը կրկին հետաձգվել է մինչ երկուշաբթի:
Գործարանում առօրյան առաջվա պես է. մարդիկ գալիս են, երկու ժամ աշխատում, գնում տուն: «Գոնե կոնկրետ օր ասեին՝ երբ փող կտան, կգայինք, կաշխատեինք: Տարին պրծավ, ոչ մի բանի չհասանք»:
Զրույցից պարզ դարձավ, որ որոշ մարդիկ միայն ապրիլ ամսվա աշխատավարձն են ստացել: «Մարդ կա՝ դպրոցական էրէխա ունի, 50000-ով ի՞նչ անի», – վրդովված բողոքեց աշխատակիցներից մեկը:
Տեղեկացնենք, որ գործարանն առ այսօր չի ջրամատակարարվում: Ենթադրվում է, որ այն կվերագործարկվի սեպտեմբերից:
Կարդացեք նաև
Խնդրի վերջնական լուծման շուրջ փորձեցինք ճշտումներ կատարել փոխտնօրեն Նաիրա Մարտիրոսյանից, որը հերթական անգամ խուսափեց մեզ հետ հեռախոսազրույցից:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ