Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական հայց կներկայացնեն ուղեւորափոխադրող ընկերությունների դեմ

Օգոստոս 23,2014 15:58

«Էություն իրավաբանական և հոգեբանական աջակցության կենտրոն» հ/կ նախագահ Լիլիթ Ադիբեկյանը այսօր «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ուղեւորափոխադրող ընկերությունների կողմից կատարվող խախտումներից եւ այն խնդիրներից, որոնց հանդիպում են հայ ուղեւորները ուղեւորափոխադրող մեքենաներով երթեւեկելիս, ներկայացրեց, որ անձամբ ինքը Վրաստան մեկնելիս օգտվել է միջնորդի միջոցով գտած Mersedes-Vito մակնիշի մեքենայից, որը գտնվում էր անսարք վիճակում, ոչ մի հարմարություն չկար ուղեւորների համար՝ նստատեղերն անհարմար էին, իսկ վարորդն էլ Վրաստանի քաղաքացի էր։

Այդ մեքենան նրանց առաջարկել էին «Մարուքյաններ» տուրիստական ընկերությունից, որի մասին տեղեկացել էին GM smile-tour ընկերությունից։ Հիմա որոշել են դատական հայց ներկայացնել այս ուղեւորափոխադրող ընկերությունների դեմ։

Խնդրի շուրջ նաեւ դիմել էին Տրանսպորտի նախարարություն, որտեղից էլ ասել էին, որ ոչ ոք չի հետեւում՝ ի՞նչ մեքենաներ են գալիս Վրաստանից, մինչդեռ Վրաստանում տեխզննման անցկացման  կարգ չկա։

Ասուլիսի ընթացքում փաստաբան Տիգրան Առաքելյանը ներկայացրեց, որ եթե այս կերպ խախտվել են քաղաքացիների իրավունքները, ապա ՀՀ օրենքով նախատեսվում են համապատասխան մեխանիզմներ ուղեորափոխադրումների  հետ կապված՝ անսարքությունները նվազեցնելու համար պետք է միջոցառումներ կատարվեն ուղեւորների փոխադրումը իրականացնելու համար, ուղեւորը նաեւ իրավունք ունի տոմսի համար իր վճարած գումարը ետ պահանջել։

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ իր խոսքում հավելեց, որ Հայաստանում տեխզննում անցկացնելու կարգ կա, եւ որ մեքենան առանց սարքին լինելու` չի կարելի թույլ տալ երթեւեկություն իրականացնել։ Նրա խոսքով պատասխանատուները ՃՈ-ն եւ տրանսպորտի նախարարությունն են, որոնք լիցենզիաներ են տալիս միջազգային երթեւեկության համար։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031