Դատախազներ Պետրոս Մարտիրոսյանն ու Սոս Տոնոյանն արձակուրդում են:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:
Նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել տուժողի նախկին իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանի եւ վկա Էդիկ Խլղաթյանի վերաբերյալ:
Սաթենիկ Սարգսյանը, սակայն, դատական նիստին չէր ներկայացել:
Կարդացեք նաև
Դատախազներ Պետրոս Մարտիրոսյանն ու Սոս Տոնոյանը եւս ներկա չէին դատական նիստին` հերթական արձակուրդում գտնվելու պատճառով:
Դատարանը դատախազների հարգելի բացակայության հիմքով որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը` այն նշանակելով սեպտեմբերի 18-ին:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ