Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանցը վերադառնում է քաղաքականություն՝ նոր կուսակցությունով

Օգոստոս 23,2014 14:09

Սուրեն Սուրենյանցը «Բարգավաճ Հայաստանը» լուրջ քաղաքական նախագիծ չի համարում

Այսօր՝ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը, «Երկու երես» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց «Նոր ազատական» կուսակցության ստեղծվելու մասին. «Կուսակցության ստեղծման հավանականության մասին հայտարարել եմ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, բայց միշտ հույս եմ ունեցել, որ ազատական դաշտում հնարավոր կլինի համախմբում եւ անընդհատ հապաղել եմ կուսակցության ձեւավորման մասին հայտարարությունների մեջ: Բայց ի վերջո մի օր հասկացա կամ տեղեկատվությունից դատեցի, որ այդ կոնսոլիդացիան տեղի չի ունենալու, եւ որոշեցի հայտարարել նոր կուսակցության ստեղծվելու մասին»:

Նա հայտարարեց, որ քաղաքականություն վերադառնալու երեք տարբերակ ուներ՝ վերադառնալ իրեն հարազատ «Հանրապետություն» կուսակցությունը, անդամագրվել ինչ-որ մի կուսակցության կամ էլ ստեղծել նորը, որն էլ արեց: Նրա խոսքերով՝ կա նաեւ երկրորդ գործոնը, որն իրեն ստիպել է արագացնել աշխատանքները. «Ամիսներ առաջ Հայաստանում տեղի է ունեցել քրեաօլիգարխիկ հեղաշրջում, այսինքն՝ հիմա վարչապետ է դարձել մի մարդ, որն ուղղակիորեն արտահայտում է քրեաօլիգարխիայի շահերը»:

Նրա կարծիքով՝ ոչ մի պարագայում հնարավոր չէ համագործակցել «Հայաստանի կոմունիստական» կուսակցության հետ, որովհետեւ տոտալիտար կուսակցություն է եւ անկախության արժեքը կասկածի տակ է դնում, նա դժվար է պատկերացնում լուրջ համագործակցությունը «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հետ: Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ «Նոր ազատական» կուսակցությունը դաշնակիցներ կարող է ունենալ թե՛ «Հանրապետություն», թե՛ «Հայոց համազգային շարժում», թե՛ «Ազատ դեմոկրատներ», թե  «Ազատություն» կուսակցություններում: Հարցին, թե իսկ ՀԱԿ-ում դաշնակիցներ ունենալո՞ւ են, նա պատասխանեց, որ ՀԱԿ-ի հետ ապահարզանը վաղուց է ձեւակերպել. «Եթե առաջին նախագահն իրեն զգում է հարուստ հաճախորդի կողմից «գցված» մատուցող, ես շատ վատ եմ զգում: Ես մեծ սիրով եւ հաճույքով պարբերաբար շփվում եմ պարոն Ծառուկյանի հետ, բայց ես դրա իրավունքն ունեմ, որովհետեւ ես երկրի առաջին նախագահը չեմ եւ ավելորդ պարտավորություններ չունեմ: Կարող եմ հանդիպել, շատ երկար զրուցել, շատ հետաքրքիր զրուցակից է, բայց առաջին նախագահը, եթե իր կարգավիճակը չի պատկերացնում, փաստաբանություն է անում օլիգարխի կուսակցության հետ, դա շատ տխուր է»:

Հարցին, թե հնարավո՞ր է համագործակցություն «Նոր ազատական» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց, որ ոչ, քանի որ եթե շատ ուզենար համագործակցել վաղուց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակներով  պատգամավոր կլիներ.«Ես շատ հարգում եմ պարոն Ծառուկյանին, բավականին հարազատ հարաբերությունների մեջ եմ իր հետ, բայց չեմ պատկերացնում մի կուսակցությունում լինել, օրինակ՝ Վարդան Օսկանյանի հետ: Ու ընդհանրապես, պարոն Ծառուկյանին հարգելով հանդերձ, չեմ համարում «Բարգավաճ Հայաստանը» լուրջ քաղաքական նախագիծ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Էլի մի «նոր» կուսակցություն Հայաստանում: Ինչ անիմաստություն: Եգո-ների ցուցահանդես:

  2. Արտակ says:

    Ամենանանլուրջ քաղաքական նախագիծը ինքը իրանով հենց Սուրենյանցն ա. մադ, որը մի օր հայհոյում ա Սամվել Ալեքսանյանին, հաջորդ օրը արցունքն աչքերին ներողություն խնդրում նրանից., մի օր հարբած որոշում ա ինքնասպանություն գործի, հետո պարզվում ա որ ուղղակի հարբել էր ու չգիտեր ինչ էր անում.. հիմա էլ եսիմ ում փողերով ու պատվերով կուսակցություն ա ստեղծում, որը ի սկզբանե դատապարտված ա, ու դեռ մի հատ էլ ուրիշ կուսակցություններին ա անուն կպցնում.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031