ՖԲ-ում գործող «Ազատություն Լեւոն Հայրապետյանին», Free Levon Hayrapetyan էջերում տեղեկատվություն է տարածվել, համաձայն որի Նյու Յորքում գտնվող Ռուսաստանի հյուպատորանի առջեւ բողոքի ցույց են նախաձեռնել Լ. Հայրապետյանի ազատության համար պայքարող մարդիկ: «No justice in Russia- Չկա արդարադատություն Ռուսաստանում», «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» եւ այլ կոչերով ու պաստառներով մարդիկ պահանջում էին ազատ արձակել հայազգի մեծահարուստ գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ ծնունդով արցախցի բարերարը ձերբակալվել է Մոսկվայում՝ հուլիսի 24-ին՝ «փողերի լվացման» կասկածանքով: Նրա առողջական վիճակը բավարար չէ, փաստաբանները պահանջում են անհապաղ ազատություն տալ նրան, այլապես չի բացառվում, որ առողջական վիճակը կտրուկ վատանա: Ինքը՝ Լ. Հայրապետյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: