Լրահոս
Օրվա լրահոսը

«Եզդի ժողովրդին պետք է նաեւ ռազմական օգնություն տրամադրել». Իրաքում ծավալվող ողբերգական իրադարձությունների շուրջ. «Մեդիալաբ»

Օգոստոս 23,2014 13:17

Հայաստանը՝  որպես ցեղասպանված ժողովրդի պետություն  պետք է առավել ակտիվ ու հետեւողական լինի Իրաքի եզդիների խնդրով, մինչդեռ Հայաստանի իշխանությունների գործողություններն այս հարցում բավարար չեն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Իհարկե, Հայաստանի կառավարության եւ հատկապես արտգործնախարարության գործողություններն անբավարար եմ գնահատում ստեղծված իրավիճակում, որովհետեւ մենք` որպես պետություն, որը ներկայացված է ՄԱԿ-ում, պետք է խնդիրը դիվանագիտական խողովակներով բարձրացնենք միջազգային ատյաններում»,-«Մեդիալաբին» ասում է Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ եզդի ժողովրդի համար օրհասական իրավիճակ է ստեղծվել Իրաքի հյուսիսում: Իսլամիստ ծայրահեղականները զանգվածաբար չնչացնում են իրաքաբնակ էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, որոնց մեծ մասը եզդի ազգաբնակչությունն է:

Հայաստանում եզդիների իրավունքներով զբաղվող չորս կազմակերպություններ ավելի վաղ դիմել էին  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դեսպան՝ Զոհրապ Մնացականյանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում հարցը  բարձրացնելու եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին հորդորելու ՝ ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձև:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031