Լրահոս
Օրվա լրահոսը

Կայծակը վնասել է Բերդի ուսումնարանի դուռը

Օգոստոս 23,2014 12:43

Նա  տուգանվեց 100 հազար դրամով

Բերդ քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 1980թ.  ծնված Կայծակ Բադալյանը  2014թ.  ապրիլի 9-ին, ժամը 11-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության տակ, գնացել է Բերդի պետական արհեստագործական ուսումնարան,  այդ  ուսումնական հաստատության աշխատակցի կողմից իր եղբոր հետ կոպիտ խոսելու պատճառով,  հասարակության նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, կոպտորեն խախտել է  հասարակական կարգը եւ, շուրջ 40 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ տալով ուսումնարանի աշխատակիցների հասցեին, խաթարել է ուսումնարանի բնականոն աշխատանքը, որը զուգորդվել է ուսումնարանի դուռը վնասելով:  Կ.  Բադալյանի  նկատմամբ քրեական գործ է  հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով («Խուլիգանությունը, որը զուգորդվել է  անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»):  Կ. Բադալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը:  Օգոստոսի 22-ին կայացած դատավարության ընթացքում Կայծակ Բադալյանն անկեղծորեն զղջացել է  կատարածի համար:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը նրան պատիժ նշանակելիս հաշվի է առել ընտանիքի սոցիալական վատ  վիճակը (բազմանդամ ընտանիքն ապրում է հողե հատակով  տանը), Բադալյանի նախկինում  դատապարտված եւ արատավորված չլինելը  եւ նրան դատապարտել է   տուգանքի՝  100 հազար դրամի չափով:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031