Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ պրոռեկտոր Սևակ Խաչատրյան. «Սա պարգևատրում չէ»

Օգոստոս 23,2014 12:30

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը հաստատեց Aravot.am-ի տեղեկությունն այն մասին, որ ինքը նշանակվել է նույն բուհի պրոռեկտոր:

Հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ իրեն պարգևատրում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, ոստիկաններին՝ լրագրողներին ներս չթողնելու ցուցումներ տալու համար, Սևակ Խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ, պարգևատրում չէր, քանի որ որևէ նման խնդիր դրված չի եղել, և այն լրատվական աղմուկը, որ եղավ իմ անձի շուրջ, ինձ համար անհասկանալի էր: Այո, ես ուսանողական կառույցի ղեկավարն եմ, այո, ուսանողները որոշակի խնդիրներ ունեցել են լրագրողների հետ և հրապարակավ ներողություն են խնդրել միջադեպի կապակցությամբ, բայց իմ անձը որևէ կապ չի ունեցել այդ ամենի հետ: Ես ունեմ մասնագիտություն և երկար տարիներ լավ սովորել եմ, աշխատել եմ բուհում, որտեղ իմ աշխատանքը գնահատվել է ոչ թե լրահոսային ձևակերպումների, այլ այն բոլոր աշխատանքների պատշաճ կատարման շնորհիվ, որ ես ստանձնել եմ այս տարիներին: Ես երկար տարիներ եղել եմ ռեկտորի խորհրդական, դասավանդում եմ Տնտեսագիտականում և չեմ կարծում, որ դա պարգևատրում է, որքան էլ դա փորձեք պարգևատրում համարել»:

Մեր զրույցի ավարտին պրոռեկտորը հորդորեց չխառնվել նաև բուհի ինքնավարությանը և եզրափակեց. «Դա բացառապես բուհի որոշումն է և պետք չէ խառնվել բուհի ինքնավարության, կադրային քաղաքականության մեջ, ու լավ կլիներ, որ զերծ մնայինք պիտակավորումներից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Եթե պետական բուհը ռեկտորի կողմից վեր է ածվել ընտանեկան, խնամիաբարեկամական հաստատության` ապա այդ որ օրենքով և ինչու չպիտի մատնացույց անել պետբյւջեն ընտանիքի համար առատորեն մսխող ռեկտորին և հարակից իշխանիկներին…???

  2. Հակոբ says:

    https://www.youtube.com/watch?v=rvaKCW5dDqw Տեսնես 17-րդ վարկյանում ով է խոսում?

  3. Maxim says:

    Ապուն բալու դոխտուրականը լրագրողներից պաշտպանելու համար, հայտնվեց ևս մին ապուն բալա։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031