Նանկինում ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում հայաստանցի 51 կգ քաշային, աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը (նկարում՝ կապույտ մարզազգեստով), որն այս մրցաշրջանում ոչ մի պարտություն չի կրել, մեկնարկային մարտում հանդիպեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալուա Բալիկբեկովայի հետ: Անուշը շարունակեց իր իսկ ստեղծած ավանդույթը եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ: Ամբողջ մարտը հայ աղջնակն անցկացրեց մեկ շնչով ու երրորդ ռաունդում էլ նոկդաունի ենթարկեց մրցակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Անուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: