Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լրագրողի եւ լրագրության գլխատումը. «Ազգ»

Օգոստոս 23,2014 10:50

Ամերիկացի Ջեյմս Ֆոլին ազատ լրագրող էր, որի պատրաստած նյութերն ու լուսանկարները հրապարակվում էին Global Post-ում: Եվ ինչպես նրա մայրն է վկայում, նա գնացել էր Սիրիաՙ «հասարակ ժողովրդի տառապանքները նկարագրելու»: Գործընկերների բնորոշմամբ նա փորձառու, հավասարակշռված, ճշմարտախոս պրոֆեսիոնալ էր: 2012-ին էին ջիհադիստները նրան առեւանգել հյուսիս-արեւմտյան Սիրիայում մասնագիտական պարտականությունը կատարելիս: Այսինքն հենց այն վայրում, Ռաքքայում, որը Թուրքիայի, Քաթարի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Մ. Նահանգների ֆինանսավորմամբ ու զինմամբ ծայրահեղ ու մոլեռանդ իսլամների որջն էր եւ է: Այնքան ժամանակ, որ այդ ջիհադիստները եւ վերջերս նրանց հետ միավորված «Ջաբհատ ան Նուսրայի» մարդիկ կռվում էին նախագահ Ասադի վարչակարգի դեմ, վերոհիշյալ երկրների համար նրանք «լավ» մոլեռանդներ էին, «ազատատենչ մարտիկներ», որոնց թույլատրված էր սիրիական բանակի գերի ընկած հրամանատարի սիրտը ողջ-ողջ հանել կրծքից ու հռհռալ: Նրանց թույլատրված էր առեւանգել արեւմտյան լրագրողներին, այդ թվում՝ ամերիկացի Ջեյմս Ֆոլիին, ու ամենօրյա կտտանքների ենթարկել նրան՝ եվրոպացի ջիհադիստների իսկ ձեռքով, որոնք այժմ 3000-ից ավել են հաշվվում Սիրիայում եւ Իրաքում: Բայց հիմա, երբ ISIS-ականները սրընթաց արշավում են Իրաքով մեկ, մորթոտում խաղաղ բնակիչներին, ըստ երեւույթին անցել են նախագծված բոլոր կարմիր գծերը: Ուրեմն ժամն է հարվածելու նրանց:

Հակոբ Ավետիքյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ազգ» թերթի համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031