Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանդուրժողականության սահմանների մասին

Օգոստոս 23,2014 10:45

Ես հանդուրժողաբար եմ վերաբերվում, երբ մարդիկ իրենց տանը կամ այլ փակ տարածքներում իրենց դրսեւորում են որպես միասեռական կամ տրանսվեստիտ: Ես դեմ եմ, որ նրանց նկատմամբ որեւէ խտրականություն դրսեւորվի, ասենք, աշխատանքի ընդունվելու ժամանակ: Ես չեմ հանդուրժում, երբ նա քարոզում է իր ապրելակերպը եւ դրանով խախտում է մեր՝ «նատուրալների» եւ հավատացյալ մարդկանց իրավունքները: Նորմալ է, երբ մարդն իր անձնական կյանքը կազմակերպում է իր ուզած ձեւով: Աննորմալ է, երբ նա իր այդ կյանքը ի ցույց է դնում՝ վիրավորելով մնացածների զգացմունքները:

Նորմալ է, երբ մարդը պայքարում է իշխանափոխության կամ «իշխանապահության» համար: Նորմալ չէ, երբ քեզ շանտաժով եւ «բարոյական բնույթի» սպառնալիքներով փորձում են մասնակից դարձնել այդ պայքարին: Չէ՞ որ Հայաստանում կարող են լինել մարդիկ, որոնց կարծիքով դա ամենակարեւոր եւ ամենասկբունքային հարցը չէ: Եվ պարտադիր չէ, որ այդպես մտածող մարդիկ լինեն վատ քաղաքացի:

Նորմալ է, որ մարդը լքել է իր հայրենիքը եւ այլ երկրում գտել է կամ փորձում է գտնել իր բարեկեցությունն ու երջանկությունը: Նորմալ է, երբ նա ցավով է խոսում կամ գրում իր հայրենիքի խնդիրների մասին: Նորմալ չէ, երբ նա փորձում է մեզ համոզել, որ իր քայլը միակ ճիշտ ընտրությունն է, իսկ նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, կամ ստրուկ են, կամ թալանչի, կամ հիմար:

Ես ընդունում եմ, երբ մարդիկ ինձ ասում են՝ «ես համաձայն չեմ Ձեզ հետ», «Դուք սխալվում եք», «Դուք մոլորվում եք»: Չեմ հանդուրժում, երբ մարդիկ ասում են՝ «Դուք ստում եք», «Դուք պատվեր եք կատարում», «Դուք այսպես մտածելու (կամ ասելու) իրավունքը չունեք»: Այդպիսիներին ես ջնջում եմ Ֆեյսբուքից, որովհետեւ դա իմ անձնական տարածքն, եւ այստեղ ես կարող եմ շփվել՝ ում հետ որ ցանկանում եմ: Ես չեմ ուզում շփվել սեւեռուն գաղափարներ ունեցողների, ամեն ինչից դժգոհ «աբիժնիկների», հաստիքային քարոզիչների, կաղապարված կուսակցականների կամ քաղաքականացված մոլագարների հետ: Կարծում եմ, բոլորս ունենք այդ իրավունքը՝ անկախ մեր հանդուրժողականության աստիճանից: «Առավոտի» կայքը, ի հակադրություն Ֆեյսբուքի, հանրային տարածք է՝ այստեղ մարդիկ կարող են գրել՝ ինչ ցանկանում են (եւ, ինչպես տեսնում եք, գրում են), եթե դա համապատասխանում է կայքում գրելու կանոններին, իսկ համապատասխանել-չհամապատասխանելը ես չեմ որոշում:

Նորմալ է, երբ մարդիկ ինչ-որ բան չեն սիրում, չեն ընդունում եւ ցանկանում են փոխել: Նորմալ չէ, երբ նրանք կուրանում են ատելությունից եւ թշնամանում են ողջ աշխարհի հետ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (31)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ես ել եմ շատ հանդուրժող:Հանդուրժում եմ սևամորթներին,եթե նրանք Աֆրիկայի սահմաններում են ապրում:Հանդուրժում եմ դավաճաններին`խառույքի վրա,հանդուրժում եմ միասեռականներին, որպես պատմության մեջ ժամանակին տեղ գտած,մոռացված տեսակ:Հանդուրժում եմ լկտի մարդկանց երբ նրանց աչքի տակը միշտ կապույտ ա,հանդուրժում եմ ռաբիս երաժիշտներինն երբ նրանք երգում են 20 հերցից ցածր,կամ 20 կիլոհերցից բարձր; երբեք դեմ չեմ լինի եթե նրանց աշխատանքի վերցնեն,ասենք, որպես բանվոր:Как видите- сама толерантность:)))

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ձայնի ուժգնությունը չափվում է բել-ով՝ ամերիկյացի գիտնական Ալեքսանդր Գրեհեմ Բելի անունով: 🙂

      • Զավեն says:

        Ես հաճախականության մասին էի խոսում,երևի բարձր և ցածր բառերն էի մի փոքր սխալ օգտագործել:Ճ Իմաստն այն էր,որ նշածս հաճախականություններում ձայնը մարդու համար լսելի չէ:Ճ

        • Մարդ says:

          Այժմյան շատ «պահանջված» աստղերից «ռաբիզի» հոտը փչում է ինչպես «պորտֆեյնի» հոտը ալկոհոլիկներից.
          Թվում է թե ինչ որ մեկն է որոշում թե ում անվանեն «ռաբիզ» երգիչ «ռեյտինգը քցեն» եվ ում ոչ «ուղարկեն գաստրոլների».
          Իսկ եթե ավելի կոնկրետ, ռաբիզից համարյա բան չի մնացել, իսկ այն ինչ համարվում է ռաբիզ այօր ,դա 80 – 90 ականների ռաբիզի հոլովումներն են անճաշակ մոդեռնիզացումներով , ինչպես դա արվում է երաժշտության այլ ժանրերում.
          Չկա էն իսկական ռաբիզը…….
          -Չկան էլ ռաբիզի «Բիթլսներ»……..

          • Զավեն says:

            Չգիտեմ ինչ նկատի ունես իսկական ռաբիս ասելով,ես նկատի ունեի թուրքական մուղամը,որը մենք պարտավոր ենք վերադարձնել մեր հարևաններին,դա լավագույն փոխզիջման տարբերակը կլինի:

    • AP says:

      Ւսկ հանդուրժու՞մ եք այն հայերին,որոնք Հայաստանի(Արցախը ներառած) սահմաններից դուրս են բնակվում,կամ էն «գեներալներին»,որ բեռնատարի ղեկին չեն

      • Զավեն says:

        ԱՊ-ին: Ինչ վերաբերվում է դրսում ապրող հայերին,ապա շատ եմ հավանում նրանց,մանավանդ եթե նրանք համախմբված են,չեն թաքցնում իրենց արմատները,խիզախ են,կրթված են,նպատակասլաց են և միշտ կապի մեջ են Հայաստանի հետ:Նրանցից շատերին կարելի է համեմատել հակահրթիռային պաշտպանության հետ,որոնք տեղադրված են աշխարհի տարբեր հատվածներում:Ով է ամեն անգամ հայկական խնդիրները բարձրացնում այս կամ այն աշխարհի մասում???Ով է այս կամ այն հայամետ նախագծերը բերում գերհզոր երկրի խորհրդարան:Ով է հիացմունքը դեմքին ամեն վայրկյան պատմում իր հրաշք երկրի մասին,որով խթանում է հետաքրքրության մեծացմանը մեր երկրի հանդեպ:Ես չեմ ուզում խոսել մեր Հայաստանանը պաշտպանող զինվորների մասին,որոնք ամեն վայրկյան կանգնած են թշնամու թիրախի տակ, ես դրա իրավունքը չունեմ,բայց եթե համեմատեմ օպեռայի բակում թուրքիայի դրոշ վառողին և Ռուսաստանի թուրքական դեսպանատան գերբը գնդակոծողին,ապա համակրանքս դեպի վերջինն ավելի շատ է:Եթե համեմատեմ Սերժ Թանկյանին,որը իր հակաթուրքական պրոպագանդայով վտանգում է ոչ միայն կլորիկ գումար,որը կարող է տանուլ տալ այս կամ այն դատական պրոցեսի ժամանակ,այլ նաև իր կյանքն է վտանգում թուրքական վրեժխնդրությունից,Նունե Եսայանի հետ ապա համակրանքս թեքվում է դեպի առաջինը:Այնպես որ ես հայերին,ընդհանուր առմամբ, շատ լավ եմ վերաբերվում թե Հայաստանի սահմաններում թե դրսում:

  2. Hakob says:

    մարդ, ով շախմատ է խաղում ինքն իր հետ, շատ ավելի դժբախտ է, քան նա, ով շախմատ է խաղում իր շան հետ:

  3. Մարդ says:

    Մի փոքր միջամտում. Իմ կարծիքով հանդուրժականության սահմանները պետք գծվեն բնական փոխզիջման միջոցով«ինչպես դա արվում էր 80 ականներին» , այլ ոչ թե «բառերի վա հիմնված» արհեստականորեն պայմանական իֆ…երի միջոցով.

    Այսինքն, երբ մարդը սկսում է մտածել որ հանդուժողականության սահմանները ինքն է գծում եվ ինչպես «համակարգիչ» – պայմանականորեն -, «եթե այսպես ապա հանդուրժել եթե ոչ ապա չհանդուրժել» , ապա դա տանում է «անձնական վիրտուալ տարացք» հասկացողությանը նոյնիսկ եթե դա կատարվում է «հանրային բազզա հանդիսացող» տարացքում».

    Որն է տարբերությունը եթե դուք չեք պատասխանում մեկին «առավոտի»հանրային տարացքում ու կամ երբ դուք ջնջում եք մեկին ձեր ֆեյսբուքից « ի միջ այլոց ես չկամ ոչ ֆեյսբուքում ոչ ել տվիտերի մեջ.

    Բերեմ օրինակ, տրամվայում նստած է մի բարի արտաքինով երիտասարդ եվ նրա դիմաց երկու տարիքով կին. Կանանցից մեկը դիմում է երիտասարդին «ինչ լավ արեվոտ օր է այսօր չե երիտասարդ». Իսկ երիտասարդը պատախանում է «կներեք տիկին , բայց ես չեմ ցանկանում ձեզ հետ խոսել».
    Այսինքն նա պարփակվում է իր հանդուրժականության «անձնական տարացքում» չնայած նա նստած է հանրային տրանսպորտում.

  4. Hayk says:

    Г. Абрамян, а Вы знаете хоть одного журналиста, который признался бы, что пишет по заказу? Но ,поверьте, читатель почти всегда догадывается! Честных журналистов, к сожалению, катастрофически мало!

    • Հրանտ Պապիկյան says:

      Вымирающий вид, можно сказать)))))))))

    • Արսեն says:

      Մի քանի լրագրողի անուն-ազգանուն գրիր, որոնց գրածնեերից դու «գլխի ես ընկել», որ նրանք պատվերով չեն գրում՝, կպաարզեենք, որն է ըստ քեզ մարդոււ «ազնիվ վիճակը» և ինչ պետք է գրի (էլի՝ ըստ քեզ) «նորմալ» մտածողության տեր մարդը։
      Ընդունեք գոնե մի բան՝ կարևոր չէ թե ինչը ում պատվերով է գրված, կարևոր է՝ թե ինչ է գրված։ (Հակառակ դեպքքում՝ ինչու ես կարդում տեքստը? Հերք է գրված լինի հեղինակի և պատտվիրատուների ազգանունները ) ..))).. և եթե ինչ-որ մեկը հիմարությունը գրել է սեփական նաախաձեռնությամբ և առանց որևէ պատվերի՝ հիմարությունը մնում է հիմարություն, ոչ թե դառնում է հիացմունքի առարկա և ճշմաարտության ջահ…))…

  5. Արսեն says:

    Հոդվածի վերաբերյալ։։
    1. Կարևոր չէ, թե դուք ինչին եք հանդուրժողաբար վերաբերվում և յուրաքանչյուր կոննկրետ հարցում՝ ինչան է ձեր հանդուրժողականության լիմիտը (բոլոր մարդկանց համար էլ՝ ըստ իրենց աշխարհընկալման և զբաղեցրած հասարական դիրքի որոշակի բաներ կան, որոնց հետ համաձայն չեն, բայց մինչև որոշակի կետը՝ հանդուրժում են)։
    Կարևորը այն է, թե ինչպիսին է ձեր ռեակցիան երբ կոնկրետ երևույթի դրսևումը անցնում է ձեր հանդոուրժողականության լիմիտը…
    2. Ա. Աբրահամյանը, ինքը որոշել է ինչն է «նորմալ» ինչ՝ ոչ ..))).. Կարելի է իմանալ՝ «նորմալության», որ չափանիշներից եք օգտվել? Թե ինքներդ՝ էքսպերտ եք «նորմալության» հարցում? ..)))..
    Այն ինչ «նորմալ» Ա. Աբրահամյանի համար, բոլորովին պարտադիր չի, որ «նորմալ» լինի հասարակության ընկալման տեսակետից (ընդունենք, որ «նորմալը»՝ Աֆղանստանում, Բարազիլիայում և Կանադայում դրանք խիստ տարբեր բաներ են ..)))).. )։
    Ձերը որ «նորմալն» է? …))))..

    • Զավեն says:

      – Если ветер
      крыши рвет,
      если
      град загрохал, –
      каждый знает –
      это вот
      для прогулок
      плохо.

      Дождь покапал
      и прошел.
      Солнце
      в целом свете.
      Это
      очень хорошо
      и большим
      и детям.
      Если
      сын
      чернее ночи,
      грязь лежит
      на рожице, –
      ясно,
      это
      плохо очень
      для ребячьей
      кожицы.

      Если
      мальчик
      любит мыло
      и зубной порошок,
      этот мальчик
      очень милый,
      поступает хорошо.
      Если бьет
      дрянной драчун
      слабого мальчишку,
      я такого
      не хочу
      даже
      вставить в книжку.

      Этот вот кричит:
      – Не трожь
      тех,
      кто меньше ростом! –
      Этот мальчик
      так хорош,
      загляденье просто!
      Если ты
      порвал подряд
      книжицу и мячик,
      октябрята говорят:
      плоховатый мальчик.

      Если мальчик
      любит труд
      тычет
      в книжку
      пальчик,
      про такого
      пишут тут:
      он
      хороший мальчик.
      От вороны
      карапуз
      убежал, заохав.
      Мальчик этот
      просто трус.
      Это
      очень плохо.

      Этот,
      хоть и сам свершок,
      спорит
      с грозной птицей.
      Храбрый мальчик,
      хорошо,
      в жизни
      пригодится.
      Этот
      в грязь залез
      и рад,
      что грязна рубаха.
      Про такого
      говорят:
      он плохой,
      неряха.

      Этот
      чистит валенки,
      моет
      сам калоши.
      Он
      хотя и маленький,
      но вполне хороший.
      Помни
      это
      каждый сын,
      знай
      любой ребенок:
      вырастет
      из сына
      свин,
      если сын –
      свиненок.

      Мальчик
      радостный пошел,
      и решила кроха:
      “Буду
      делать хорошо
      и не буду плохо”:)

  6. Լավատես says:

    Ազնվականություն, մտավորականություն, ազգի սերուցք՝ նրանք պետք է առաջին հերթին իրենց կարծիքն ու վերաբերմունքն արտահայտեն վիճահարույց ու բարդ հարցերում, իսկ ես իմ մակարդակի թե անմակարդակության չափով կորոշեմ, հետեւել նրանց թե չէ։

    • Արսեն says:

      Շատ ճիշտ է… իսկ ով է որոշում ով է «մտավորականությունը», ով «սերուծքը», իսկ ով պետք է նրանց հետևի? ..)))..

      • Զավեն says:

        Արսեն, ընդհանուր քո մոտեցումը ես կիսում եմ,բայց մի փոքր շատ է քո մեջ նիգիլիզմը:Կոմիտասը վերծանել է խազերը և որոշել ,որ սա է մեր երաժշտությունը:Ոմանք ասել են,- դու ով ես,որ որոշես, մեր երաժշտությունը դա մուղամն է,որը ծորում և կլկլում է դարերի խորքից: Ում խելքը Կոմիտասին չի հասնում,ընդունում է մուղամը,իսկ ումը անցնում է Կոմիտասի խելքից,ինքն է վերցնում մեր դարավոր խազերը և սեփական ուսումնասիրությունը կատարում:Որոշող չկա,ամեն մարդ իր հնարավորությունների սահմաններում է որոշում:Ինչի համար է գործում ընդհանուր պարտադիր կրթության ծրագիրը?,որպեսզի որոշողները քիչ թե շատ խելացի որոշում ընդունեն:Հայաստանյան պարտադիր կրթական ծրագրի մասում շատ փոքր տեղ է զբաղեցնում մշակույթը և դրանով է պայմանավորված որոշողների ոչ կոմպետենտ լինելը:”Որոշողներ”-նկատի ունեմ սովորական մեր քաղաքացիներին:

      • Լավատես says:

        Ինձ համար բոլորն էլ ազգի սերուցք են, եթե տառապում են ազգի դարդ ու ցավով։

    • Ruben says:

      Այստեղ կաթն ու մածունն է առանց սերուցքի, ուր մնաց…

  7. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նույնասեռականությունն էլ ԲԱԶՄԱՇԵՐՏ ու ոչ միատարր երևույթ է, ինչպես բոլոր բնական երևույթները: Հայաստանցիների մեծ մասը, նույնասեռական ասելով, պատկերացնում է այգում թաքնված մի տրավեստիտի կամ գեյ-շքերթի մասնակցող կիսամերկ ինչ-որ մի տղայի: Սրանք պրիմիտիվ ու սխալ պատկերացումներ են: Նախ՝ տրավեստիզմը սեռական կողմնորոշում ՉԷ. այսինքն՝ տրավեստիտ կարող են լինել և՛ տարասեռականները (heterosexuals), և՛ նույնա-երկսեռականները (homo/bisexuals): Երկրորդ՝ գեյ-շքերթը ԲՈՂՈՔԻ ակցիա է՝ հսկա դիսկրիմինացիայի դեմ. դա ապրելաձև չէ՛ : Շատ այլ բողոքի ակցիաների ժամանակ մասնակիցները սուլում, գոռում են ու շերեփներով խփում են ղազաններին: Սա հո չի նշանակում, որ այս մարդիկ ղազաններն ու շերեփները ձեռքին են ապրում: Երրորդ՝ այսօր ամբողջ աշխարհում սեռական փոքրամասնություններին պատկանող ՇԱՏ նախարարներ, քաղաքապետեր, իրավաբաններ, բժիշկներ, ինժեներներ, զինվորականներ, ոստիկաններ, թիկնապահներ, բիզնեսմեններ, դիրեկտորներ, դերասաններ,երգիչ-երգահաններ ու այլք կան: ՉԻ ԿԱՐԵԼԻ այս ամբողջ խմբին դատել կիսամութ այգում կանգնած 1-2 մարդու օրինակով, ինչպես որ չի կարելի ամբողջ հայ կանանց դատել թուրքիաներում ու արաբստաններում մարմնավաճառությամբ զբաղվող մի քանի հայ կանանց օրինակով:

  8. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եվ՝ ինչ վերաբերում է նույնասեռականներին՝ սա, առաջին հերթին, հանդուրժողականության հարց չէ, այլ իրավա՛կան-սահմանադրական հարց: Հայաստանում բոլո՞ր քաղաքացիները պիտի ունենան նույն (կամ գոնե՝ համարժեք (անկախ անվանումից)) սահմանադրական իրավունքներ: Սա՛ է հարցը:

    • Հրանտ Պապիկյան says:

      Չէ, ապեր.. ոչ բոլորը:
      Էդ էիր ուզում ճշտեիր, ասեցի լսեցիր: Քանի ես սաղ եմ, իմ շուրջը էդ քո պաշտպանյալներին մարդու տեղ չեմ դնելու: ՈՒ իմ նման շատերը, իմացա՞ր: Արդեն շատ ոգևորվեցին ոմանք… ուրեմը հայ կնոջ կերպարը և գեյերի ՛՛հավաքական՛՛ բնութագիրը քեզ համար համեմատելի մեծությււններ են հա՞՞

  9. david says:

    Նորմայից դուրս նորմալը հայկական նորմա է:

  10. Մարդ says:

    Մոռանոմ ենք որ հանդուրժողականության սահմանները կախված են նայեվ տիրող ստանդարտներից.
    Եթե Ֆեյսբուքի պրովայդերը չնախատեսեր «ջնջելու » հնարավորությունը իր ծրագրային ստանդարտներում , պարոն Աբրահամյանը դժվար կարողանար ջնջել «Այդպիսիներին» իր Ֆեյսբուքից. Այսինքն «ջնջելու» իրավունքը նախ պետք է ստեղծվի համակարքի նախագծողի կողմից որպեսզի մարդը կարողանա այն օգտագործել հանդուրժողականության սահմանները գծելիս.
    Թե չե ստիպված կլինես հանդուրժել ամեն դեպքում.

  11. Գալուստ Ենոքյան says:

    Ամերիկա տէղափոխվելուց մի ամիս հետո բախտս բերեց աշխատանքի տեղավորվեցի փախստականների ընդունման եվ տեղավորման մի միջազգային կազմակերպության (հիմնադրել էր Էյնշտեյնը 1936 ին Գերմանիայից Հրեաներին տեղափոխելու նպատակով) Լոս Անջելոսի գրասենյակը քանզի իրենց հայերեն եվ ռուսերեն լեզվի տիրապետող էր պետք : Գրասենյակի ղեկավարը ինձ հետ ընդունելուց առաջ հարցազրույցին իմ «խեղճ» անգլերենը առթիվ զարմանքով հարցրեց թե ինչ գիտեմ Ամերիկայի մասին … ես էլ իմ կիսատ պռատ անգլերենով վրա տվի թե ծանոթ եմ Հենրի Դավիդ Թոռոի…Ֆոլկների……. հասա մինչեվ Պոլ Սայմոն Գարֆընկելին, Բիթնիկ պոետներին ու Վուդստոկի ֆեստիվալին…Նրա զարմացած հարցին թե որտեղից …էս մեր Ամերիկացիներից շատերը չգիտեն…ասեցի որ յուրաքանչյուր միջին խորհրդային քաղաքացի կարդացած… Այս իմ ղեկավար ամերիկացին կյանքումս հանդիպած ամենաազնիվ, սկզբունքային, տղամարդ տղա մարդն է մինչեվ հիմաշ իսկական դեմոկրատ որը ինձ բացատրում էր թե ինչպես պիտի հասկանալ ռասիզմը Ամերիկայում եվ սրտակիրության հետեվանքները սեվամորթ բնաչության ներկայիս վիճակը…Երբ մի օր իրար հետ գրասենյակաին պիտույքներ էինք բարձում իր մեքենան եվ ես իհարկե որպես աշխատող փորձեցի միայնակ…ասեց …սպասիր էս խորհրդային ձեր երկիրը չի որ ես քո ղեկավարն եմ ու դու իմ կամակատարը…Երբ երբեմն մեր գրասենյակ հյուրեր էին գալիս նա երբեմն կատակով վրա էր բերում թե « էս հայը ինձ Բիթլզներով ու Ռոլինգներով գլուխս աղաց ու ես իրեն գործի ընդունեցի…»
    Վեց տարի հետո, մի գեղեցիկ օր, Նյու Յորքից մեր Ղեկավարությունը եկել էր մեր գրասենյակ, իրեն առանձնասենակում վիճաբանում էին , հետո նա ինձ եվ մի ուրիշ ամերիկացու կանչեց իր մոտ …ասաց որ ինձ եվ այդ միուսին գործից կրճատում են …եվ ինքն էլ քանի որ համաձայն չէ իրենց հետ, դիմում է գրել եվ պիտի հեռանա…ինչքան էլ որ իրեն համոզեցինք, ոչինչ չուզեց լսել…
    Անցան տարիներ ես իրեն մի երկու անգամ հեռաձայնեցի եվ մի երկու անգամ էլ պատահաբար քաղաքում հանդիպեցի … եվ մի օր Ֆէյսբուքում գտա իրեն սայթը եվ պարզվեց որ նա միասեռական է եղել, եվ չնայած որ ես արեվելյան պահպանողական հայացքների տեր եմ այդ հարցերում, ինձ համար նա նույն պայծառ անձնավորությունն է, հատկապես որ նա երբեվե որեվե ձեվով իր նախասիրությունները այդ հարցում չէր դրսեվորել, ճիշտ հակառակը…նա իմ Ֆեյսբուքի ընկերների ցուցակում է…

  12. Արման says:

    Հերթական իբրև թե հավասարակշռված, բայց իրականում լղոզված ու ոչինչ չասող հոդված: Ռուսները նման դեպքերում ասում են . “Где мораль?”:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այս հոդվածի մեկնաբանությունները հաստատում են հոդվածում գրածը: «Առավոտի» կայքը, ի հակադրություն Ֆեյսբուքի, հանրային տարածք է՝ այստեղ մարդիկ կարող են գրել՝ ինչ ցանկանում են (եւ, ինչպես տեսնում եք, գրում են), եթե դա համապատասխանում է կայքում գրելու կանոններին, իսկ համապատասխանել-չհամապատասխանելը ես չեմ որոշում»:

    • Արմեն says:

      Հոդվածը լավն է, սակայն ընտրություններին չի վերաբեվում, այսինքն նախագահին չի ստացվում հայհոյել: Բա այդ հոդվածը արժեք կունենա ?
      Իրականում շատ պարզ ու կարևոր բաների մասին է խոսքը, սակայն ընկալելը պարզվում է անհնար է

  13. ՀԲՀԿ Խոսնակ says:

    Ինչպես ասել է պարտադիր բառի բազմաթիվ իմաստների վերաբերյալ ատենախոսություն գրած տատս. “անհանդուրժողականության անհանդուրժողականությունը հանդուրժողականություն չէ:”

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031