ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Ջեյմս Ֆոուլիի սպանության վերաբերյալ
Բառերն անզոր են` արտահայտելու այն վրդովմունքը, որն առաջացնում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի բարբարոսական սպանությունը: Ամենախիստ կերպով դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և գործընկերներին:
Ծայրահեղականների կողմից իրականացրած այս վայրագ սպանությունը ցույց է տալիս ահաբեկիչների վայրի էությունը և հրամայական է դարձնում քաղաքակիրթ աշխարհի ջանքերի միավորումը և վճռականությունը` ահաբեկչության դեմ պայքարում։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ