Կարապի լճի շրջակայքում այսօր՝ օգոստոսի 22-ին մեկնարկել է Երեւանի գարեջրի փառատոնը: Այն առաջին անգամ կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը՝ «Երևանյան ամառ- 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում:
Փառատոնի ընթացքում Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը հանրությանը ծանոթացրեց հայկական գարեջրի պատմությանը: Փառատոնային երեկոն ուղեկցվեց համերգային ծրագրով ու գարեջրային մրցույթներով, կենդանի հնչողությամբ հանդես եկավ Alexandrapol բենդը, եղան անակնկալներ: Փառատոնին մասնակցում էին Երեւանի գարեջրի, Գյումրի եւ Ալեքսանդրապոլ գործարանները, «Բեռլիներ» ընկերությունը, «Յանկի», Riders, Beer Academia փաբերը, Խեցգետնակերների եւ Գարեջուր սիրողների ֆեդերացիաները: Նկատենք, որ փառատոնին ներկայացված գարեջրի բոլոր տեսակները(հայրենական եւ ներկրված) վաճառվում էին սովորական գներից բավականին թանկ, մինչդեռ փառատոնը նախեւառաջ տոն է ենթադրում եւ ոչ թե առեւտուր:
Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանից հետաքրքրվեց՝ ի վերջո սա փառատո՞ն է, թե՞ տոնավաճառ, հետաքրքրվելով նաեւ նրանով, թե ինչո՞վ է պայմանավորված գարեջրի, խեցգետնի եւ մնացածի բաների վաճառքը, քանի որ փառատոնը հաճախ ենթադրում է հյուրասիրություն՝ լինելով ընկերություններին ներկայանալու հարթակ: Պարոն Սուքիասյանը պատասխանեց, որ սա առաջին փորձն է, ու իրենց պատկերացմամբ, ալկոհոլային խմիչքի հյուրասիրությունը գուցեեւ փառատոնի ձախողման տաներ: Ապա` հավելեց, որ վերլուծելով այս փառատոնի արդյունքները չի բացառվում, որ հաջորդ փառատոների ժամանակ հյուրասիրություն լինի: Իմիջիայլոց, գարեջրի փառատոնի մասնակիցներից ոմանց սեղանները առանց գարեջրի էին, չնայած որոշ տաղավարների մոտ գարեջուր եւ խորտիկներ շահելու ակնկալիքով՝ մարդկային կուտակումներ կային: Ավելի ուշ մթնոլորտը թեժացավ, պարող զույգերն ավելացան, իրենց լավ էին զգում հատկապես օտարերկրացիները: Նրանք լուսանկարվում էին փառատոնի հետ առնչվող ամեն «դեկորի» հետ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հրաշալի երեկո էր, բոլորը շատ ուրախ էին։ Մենք շատ գոհ էին։ Ապրեն կազմակերպիչները։