Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Նայեք ԱԺ պատգամավորների դեմքերին, ոնց որ բոլշևիկների թափթփուկներ լինեն»

Օգոստոս 22,2014 17:51

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը, անդրադառնալով Սևանա լճի որոշ լողափներում լողանալու համար 500 դրամ և ավելին գանձելու փաստին, ասաց, որ այլևս ոչնչից չի զարմանում, քանի որ մեր երկրում ով ինչ որոշի, դա էլ կանի`սանձարձակ ու գռեհիկ վերաբերմունք ցուցաբերելով սեփական բնակիչների հանդեպ:

Ըստ նրա, այս ամենի պատճառները շատ ավելի խորն են. երկիրը, հոգեբանական տերմինով ասած, գնում է դեպի պրիմիտիվիզացիայի`պարզունակության: «Այս ամենի պատճառը բևեռացվածությունն է, ընդ որում հանրության մի մասում բևեռվել են այնպիսի մարդիկ, որոնք պատասխան պիտի տան երկրի զարգացման համար` քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ… Սակայն, ինչպես տեսնում ենք, որևէ հանրային շահի դրսևորում չկա, այստեղ հավաքվել է մարդկանց այն խումբը, որոնք կառավարվում են միայն իրենց անձնական շահով: Ցավոք, մյուս բևեռում էլ այն մարդիկ են, որոնք ոչինչ չեն անում իրավիճակը փոխելու համար, այլ փորձում են հայտնվել մյուս բևեռում` կերակրատաշտին մոտ, շան թուլի փայ ստանալ: Բոլորին ձեռնտու է կարճ փող ստանալ, իսկ այդպիսի գումար կարելի է ձեռք բերել միայն քրեականացված հարաբերություններում. պատասխանատուները քրեականացնում են հարաբերությունները, մյուսներն էլ ուզեն, թե չուզեն ընդգրկվում են այդ համակարգի մեջ:

Ու հետո քնից ելնողը խոսում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, մեզ համակարգային փոփոխություններ անհրաժեշտ չեն, այլ հասարակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Մենք հասարակարգային փոփոխություններ չկատարեցինք, հլը մի հատ Ազգային ժողովի պատգամավորների դեմքերին նայեք, ոնց որ բոլշևիկների թափթփուկները լինեն…

Մեզ համար հիմա ամենաակտուալը պետականաշինությունն է, սրա մասին պիտի մտածենք, եթե չենք ուզում կորցնել արևի տակ մեր տեղը…Առանց այն էլ բոլշևիզմից վատթարագույն ժառանգություն ստացանք, հայերիս մեջ էլ չկա պետականության զգացում, իշխանությունն էլ ոչինչ չարեց այս ամենի համար, որ Հայաստանում ձևավորվեր ՀՀ քաղաքացին…

Մարդը մեր երկրում արժեք չէ, չհաշված՝ ճորտի աշխարհայացք ենք ձևավորվել մեր մեջ` մեկ կապկելով ՌԴ-ին, մեկ Արևմուտքին, քանի դեռ այսպես է, բոլոր լուծումները կլինեն իրավիճակային. Սևանի լողափներում լողանալը կդառնա վճարովի, քեզ իրենց լսած երաժշտությունը կպարտադրեն, իրենց դուդուկի տակ պարել էլ կտան…»,- ասաց հոգեբանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031