Լրահոս
Օրվա լրահոսը

Որ շենքերը կքանդեր Նարեկ Սարգսյանը, եթե դիկտատորական լիազորություն տային (Տեսանյութ)

Օգոստոս 22,2014 17:41

Զվարթնոց օդանավակայանի հին շենքն այս պահին քանդելու խնդիր դրված չէ

Աֆրիկյանների շենքը կլինի առաջիններից այն շենքերից, որոնք կտեղափոխվեն, հենց Հին Երեւան նախագիծն իրականություն դառնա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Իսկ թե ինչո՞ւ մինչեւ հիմա չի իրականացվում «Հին Երեւան» ծրագիրը, նախարարը վստահեցրեց, որ ինքը այժմ ակտիվ բանակցում է ծրագիրն իրականացնելու ուղղությամբ. նախագիծը կամ մեկ կառուցապատողի միջոցով կիրականացվի, կամ տարածքը կբաժանվի լոտերի եւ յուրաքանչյուր կառուցապատող իր հատվածում աշխատանքներ կանի: Հոկտեմբերի վերջին նոր պարզ կլինի, թե որ տարբերակն է ընտրվելու:

Աֆրիկյանների տան վերաբերյալ էլ պարոն Սարգսյանն ասաց, որ շենքը կամ պետք է 3-4 մետր հետ գնար, ինչը անհասկանալի վիճակ կլիներ, կամ, նախարարի խոսքերով ասած`պետք է գնա իրեն հարազատ միջավայր, այսինքն` Հին Երեւանի տարածք:
Զվարթնոց օդանավակայանի հին շենքի վերաբերյալ էլ նախարարը վստահեցրեց, որ այն քանդելու խնդիր դրված չէ:

Narek_1 Narek_3

Իսկ կիսակառույց շինությունների մասին էլ նախարարն ասաց` «Կիսակառույցների հետ կապված` պարծենալու ոչ մի տեղ չկա, մեզ չի հաջողվել մի բան անել: Երիտասարդական պալատը չի կառուցվում, Սեւան հյուրանոցի շուրջը չի կառուցվում, խոստանում եմ հետամուտ ենք լինելու խնդրին»:

Պարոն Սարգսյանի ներկայացմամբ` որպեսզի տարիներով նման կիսակառույց շենքեր ու շինհրապարակներ չլինեն, նախատեսում են տարածքները զբաղեցնելու համար մեծ վարձավճարներ, ինչը կշահագրգռի կառուցապատողներին արագ ավարտել շինաշխատանքները:

Երիտասարդական պալատի տեղում էլ մինչ օրս չիրականացված նախագիծը, Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ` կապված է ֆինանսական խնդիրների հետ:

Հյուսիսային պողոտայի բազմաթիվ բնակարաններ կարծես թե դատարկ են, այդ մասին են վկայում մութ պատուհանները, արդյոք նախապես հաշվարկվել էր, թե էլիտար բնակարանների որքա՞ն պահանջարկ կլիներ, լրագրողներից մեկի այս հարցին էլ նախարարն ասաց, որ մութ պատուհանների խնդիր կլուծվի շենքերի ճակատային մասի լուսավորությամբ:

Ինչ վերաբերում է դատարկ բնակարաններին, Նարեկ Սարգսյանը վստահեցրեց` «Շինությունները վաճառվել են անմիջապես ավարտին, դեռ թաց վիճակում, պողոտայում ազատ տարածք չի եղել, գնորդների զգալի մասը սփյուռքից են»:
Մանրամասն` տեսանյութում

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե Երեւանի ո՞ր շինությունները կքանդեր Նարեկ Սարգսյանը, եթե նա օժտված լիներ դիկտատորական լիազորություններով, ասենք` պատկերասրահի շենքը, կամ` Զվարթնոցը, նախարարն ասաց. «Պատկերասրահի քանդման խնդիր չի եղել, կան ճարտարապետներ, որ ասում են` դա պետք է քանդվեր, դա հնարավոր բան չէ, սխալ են, որ նման բան են պատկերացնում: Երեւանն, ինքը լուրջ պրոբլեմ ունի, բայց դրա մասին այսպիսի հարթակներում խոսելը միշտ բերում է տարբեր մեկնաբանությունների»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031