Գերծանր քաշային կարգում WBA, IBF, WBO եւ IBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն սկսել է մտածել մարզական կարիերան ավարտելու մասին: Bild-ի փոխանցմամբ, նա չի ցանկանում, որ իր ապագա զավակը իրեն տեսնի ռինգում:
«Ես շատ եմ սպասում երեխայիս ծնվելուն եւ ուզում եմ ներկա լինել նրա լույս աշխարհ գալուն: Բայց ժամանակս անցնում է, իսկ շոուն` շարունակվում: Չեմ ցանկանում, որ զավակս ինձ տեսնի ռինգում: Անգամ ծնողներս երբեք ներկա չեն լինում իմ մենամարտերին», – կրտսեր Կլիչկոյի խոսքերը մեջբերում է Интерфакс-ը:
Բռնցքամարտիկի հարսնացուն` ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերին, առաջնեկին լույս աշխարհ է բերելու այս տարվա վերջին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Global Look Press-ի