Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալուստ Սահակյանը համեստություն է արել». Գեղամյանը՝ 33 մլն-անոց մեքենայի մասին

Օգոստոս 22,2014 17:25

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս կառավարության նիստում որոշեց շուրջ 33 միլիոն դրամ հատկացնել եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար ձեռք բերել «Տոյոտա Լենդ Քրաուզեր» շքեղ ավտոմեքենա, ընդ որում, պահուստային ֆոնդից:
Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեց՝ այս նեղ պայմաններում ինչքանո՞վ էր տեղին նման թանկարժեք մեքենա ձեռք բերելը, կառավարության այդ որոշման հետ կապված բավականին մեծ աղմուկ բարձրացավ: Նա պատասխանեց. «Ես այդ խնդրին ծանոթ չեմ, բայց ամառվա այս կիզիչ արեւին չեմ պատկերացնում, որ որեւէ հարց ընդհանրապես կարող է մեծ աղմուկ բարձրացնել Հայաստանում, որովհետեւ մեռած է քաղաքական կյանքը: Ինչ վերաբերում է այդ հարցին, գոյություն ունեն ազգային անվտանգության խնդիրներ, որոնց մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում պետության առաջին դեմքերի անվտանգության ապահովման հարցը՝ հատկապես այս պարագայում, երբ մենք տեսնում ենք ադրբեջանական կողմն ինչ սադրիչ դիվերսիոն գործողություններ է անում: Այնպես որ, այդ հարցին պետք է այդ տեսանկյունից մոտենալ: Եթե այդ տեսանկյունից մոտենաք, կարծում եմ, ոչ հարց կառաջանա, ոչ էլ աղմուկ կբարձրանա»:

Գալուստ Սահակյանը Տավուշի մարզում լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ առաջիկայում պետբյուջեի հաշվին դարձյալ ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներ են գնվելու, քանի որ «երբ արտերկրից հյուրեր են գալիս, եւ մենք մեքենաներ ենք պատվիրում, ավելի թանկ է նստում ԱԺ-ի վրա, քան երբ ինքդ ես շահագործում»:
Արտաշես Գեղամյանի խոսքերով՝«Համաձայն եմ Գալուստ Սահակյանի հետ: Բայց նա, իր բնավորության համաձայն, համեստություն է արել, չի ուզեցել կարեւորել այն բարձր պաշտոնը, որը նա զբաղեցնում է եւ որն առանցքային նշանակություն ունի ազգային անվտանգության տեսակետից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հա…Մեկ Գալուստ Սահակյանն է համեստ, մեկ դու` Արտաշես Գեղամյան………

  2. Նուրան ՍիՆաՆյան says:

    Այս Գեղամյան դհոլ խայտառակում Ռեսպուբլիկան։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031