WBA վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 43-ամյա Ջեյմս Փեյջը Սան-Ֆրանցիսկոյում վեց բանկ կողոպտելու համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Բռնցքամարտիկը, որ 2001 թվականին նմանատիպ հանցագործության համար արդեն մեկ անգամ 11 տարի անցկացրել է ճաղերի հետեւում, դատական լսումների ժամանակ ընդունել է մեղքը: Այս անգամ նրան 20 տարվա ազատազրկում էր սպառնում: Բայց դատարանը հաշվի է առել ժամանակին մարզիկի ստացած վնասվածքները, ծանր մանկությունը եւ այն, որ նախորդ անգամ դատարանի սխալ վճռի պատճառով նա մեկ տարի ավելի է անցկացրել կալանավայրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Reuters-ի