«Այսօր այդ խնդիրը չկա»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք վերջին սահմանային դիվերսիաների արդյունքում գրանցված զոհերի թիվը ավելի քի՞չ կլիներ, եթե մեր սահմանները տեխնիկապես վերազինված լինեին, այսպիսի կարծիք հայտնեց երրորդ անձնակազմի նշանառու օպերատոր, «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում երկրորդ տեղը գրաված Հայաստանի հավաքականի անդամ Սանասար Ծառուկյանը:
Նա հարցը դիտարկեց այլ տեսանկյունից. «Հարցին այլ կերպ է պետք նայել: Մեր կողմից էլ, իրենց կողմից էլ դիվերսիաները անակնկալ ու անսպասելի են լինում: Այդ իրավիճակում տեխնիկան դերակատարություն ունենալ չի կարող, դիրքերը տեխնիկապես ապահովելը իզուր է: Դիրքերն իրար շատ մոտ են, տանկ կամ այլ տեխնիկա այնտեղ աշխատանք չի կարող տանել: Այս հարցում վերազինումն այնքան էլ էական չէ, ինչքան ֆիզիկական պատրաստվածությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ