Այս տնակը տեղադրված է Գյումրու կենտրոնական փողոցներից մեկի` Վազգեն Սարգսյանի մայթեզրին: Այսինքն, քաղաքի այն հատվածի, որտեղ գտնվում է տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, դպրոցներ, հասարակական օբյեկտներ, այլ կառույցներ:
Տանտերն ամենայն հավանականությամբ, զգալով, որ տուն ստանալու ու տնակից ազատվելու հույս չկա (կառավարությունը դեռ մտորում է 432 անօթևաններին բնակարաններով ապահովելու հարցի շուրջ, 2 ամիս քննարկում ու դեռ չի կողմնորոշվում` նոր շենքե՞ր կառուցի, թե՞ բնակարանների գնման վկայագիր տրամադրի անօթևաններին, այս նպատակով անգամ երկրի նախագահն է ամսի 30-ին Գյումրի ժամանելու), Գյումրու տեսքն էլ ընկնում է 26 տարի շարունակ խունացած, ծամածռված մռայլ տնակներից , որոշել է իր ուժերի չափով օգտակար լինել քաղաքին:
Մոտ երկու ամիս է` այս փողոցով երթևեկողների ուշադրությունը գրավում է այս ուրախ տնակը` միանգամից փոխելով մարդկանց տրամադրությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Տնակը նկարազարդել են ԳՊՄԻ ու ՀՊՏՀ ԳՄ ուսանողները Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ֆինանսավորմամբ։